Յուրի Աղաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Աղաբեկյան
սեպտեմբերի 2, 1957(1957-09-02) - սեպտեմբերի 13, 2006(2006-09-13) (49 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԱրցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Յուրի Աղաբեկյան (2 սեպտեմբերի, 1957, Ստեփանակերտ - 13 սեպտեմբերի, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։ 2006)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Աղաբեկյանը ծնվել 1957 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 7 միջնակարգ և հաշվապահական դպրոցները։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է առևտրի ոլորտում։ 1982-84 թթ. սովորել է Բաքվի ապրանքագիտական տեխնիկումում։ 1988 թ. թողել է ուսումն ու վերադարձել հայրենի քաղաք։ Այնուհետև կամավորական ջոկատների կազմում մասնակցել է Շուշիի, Մարտունու և Աղդամի շրջաններում տեղի ունեցած մի շարք մարտերի։ 1990-ից ծառայել է Արցախյան բանակում որպես պարենային ծառայության պետ, այնուհետև տեղափոխվել կապի ծառայություն։ 1994 թ. ապրիլի 14-ին վիրավորվել ու գլխի վնասվածքով տեղափոխվել է Երևան։ Ապաքինվելուց հետո շարունակել է ծառայությունը։ Մահացել է 2006 թ. սեպտեմբերի 13-ին՝ ծառայության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք զավակ։ Հանգչում է Հին Արմենավանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]