Յուտո Նագատոմո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուտո Նագատոմո
ճապ.՝ 長友 佑都
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յուտո Նագատոմո
Ազգությունը ճապոնացի
Քաղաքացիությունը  Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 12, 1986 (37 տարեկան)
Ծննդավայր Սայձյո, Ճապոնիա
Հասակ 170 սմ
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ինտեր
Համար 55
Պատանեկան կարիերա
2002-2004
2005-2007
Ճապոնիա Խիգաշի Ֆուկուոկա
Ճապոնիա Ունիվերսիտետ Մեյձի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2010
2010-2011
2011-
Ճապոնիա Տոկիո
Իտալիա Չեզենա
Իտալիա Ինտեր
72(5)
16(0)
114(10)
Ազգային հավաքական
2007-2008
2008-
Ճապոնիա Ճապոնիայի ՖԱՀ (Մ23)
Ճապոնիա Ճապոնիայի ՖԱՀ
6(1)
76(3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յուտո Նագատոմո (ճապ.`長友 佑都, սեպտեմբերի 12, 1986(1986-09-12)[1][2][3], Saijō, Էհիմե (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի պաշտպան, որը հանդես է գալիս Միլանի Ինտերում և Ճապոնիայի ազգային հավաքականում։ Հաղթել է Ասիայի գավաթը 2011 թվականին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոկիո

Նագատոմոն իր կարիերան սկսել է Տոկիո ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրել է 3.5 մրցաշրջան։ Նագատոմոն Տոկիոյի կազմում խաղացել է մինչև 2010 թվականը, և անցկացրել է 72 հանդիպում Ճապոնիայի առաջնության շրջանակներում։

Չեզենա

2010 թվականի հուլիսին Նագատոմոն վարձավճարով տեղափոխվել է իտալական Չեզենա[4]։ Իսկ 2011 թվականի հունվարի 28-ին Չեզենան ամբողջովին գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը` 1.7 միլիոն եվրոյով։ Թիմի կազմում ֆուտբոլիստը անցկացրել է 16 հանդիպում։

Ինտեր

2011 թվականի հունվարի 31-ին նա տեղափոխվել է միլանյան Ինտեր[5] և ստացել է 55 համարը։ Փետրվարի 6-ին նա իր դեբյուտն է նշել մրցելով Ռոմայի[6] դեմ և փոխարինման է դուրս եկել 75-րդ րոպեին՝ Վեսլի Սնեյդերի փոխարեն։ Մարտի 6-ին նա իր առաջին գոլն է խփել միլանայան ակումբի կազմում՝ Ջենովայի[7] դեմ խաղում։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նագատոմոն իր դեբյուտն ազգային հավաքականի կազմում նշել է 2008 թվականի մայիսի 24-ին մրցելով Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի դեմ։ Նագատոմոն մասնակացել է 2010 թվականի աշխարհի առաջնությանը։

Գոլերը ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հազիվ Արդյունք Տեսակ
1. նոյեմբերի 13 2008 Կոբե, Ճապոնիա Սիարիա ազգային հավաքական 3։1 Հաղթանակ Ընկերական խաղ
2. մայիսի 31 2009 Տոկիո, Ճապոնիա Բելգիայի ազգային հավաքական 4։0 Հաղթանակ Ընկերական խաղ
3. օգոստոսի 9 2009 Սիզդուոկա, Ճապոնիա Գոնկոնգի ազգային հավաքական 6։0 Հաղթանակ 2011 թվականի Ասիայի գավաթ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալիայի գավաթակիր 2011
  • Ասիայի գավաթի գավաթակիր 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Չեզենան վարձակալեց Նագատոմոյին
  5. Евро-Футбол. Ру: Ինտերը գնեց Նագատոմոյին
  6. Ինտեր v Ռոմա 5-3
  7. Ինտեր v Ջենովա 5-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուտո Նագատոմո» հոդվածին։