Յուվենտուս
| Յուվենտուս | |||
| Ամբողջական անուն | Յուվենտուս ֆուտբոլային ակումբ ԲԸ | ||
|---|---|---|---|
| Անվանում | Յուվենտուս | ||
| Գույներ | Սև-սպիտակ | ||
| Հիմնադրում | 1897 | ||
| Երկիր | |||
| Քաղաք | Թուրին | ||
| Մարզադաշտ | Յուվենտուս մարզադաշտ | ||
| Ընդունակություն | 41.000 | ||
| Նախագահ | |||
| Մարզիչ | |||
| Կայք | |||
| Լիգա | Սերիա Ա (Իտալիա) | ||
| 2012-13 | 1-ին | ||
|
|
|||
Յուվենտուս (իտ.՝ Juventus Football Club S.p.A.), ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1897 թվականի նոյեմբերի 1-ին։ Այն կարճ անվանում են «Յուվե»: Հաճախ կոչում են նաև «բիանկոների» («սև-սպիտակներ»), «La Vecchia Signora» («Ծեր Սինյորա»), «la Fidanzata d’Italia» («Իտալիայի հարսնացու»): «Յուվենտուսը» ներկայացնում է Թուրին քաղաքը. այն գտնվում է Իտալիայի հյուսիսի Պիեմոնտ շրջանում։
Ակումբը հիմնադրել են մի խումբ թուրինցի ուսանողներ, որոնք էլ նրան տվել են լատիներեն «Յուվենտուս» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «երիտասարդություն»։
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Սկզբից [խմբագրել]
Թիմի առաջին նախագահն է եղել Եվգենիո Կանֆարին։ 1923 թվականին ակումբը գնել է Անիելի ընտանիքը։ Այս գործարքը հանդիսանում է Իտալիայի առաջին սպորտային համագործակցությունը։ «Յուվեն» համարվում է Իտալիայի ամենատիտղոսակիր և ամենասիրված ֆուտբոլային ակումբը։
Ռեկորդներ և վիճակագրություն [խմբագրել]
Մրցաշրջանի ընդացքում հավաքած առավելագույն միավորներ՝ 74 (Սերիա Ա 97/98): Մրցաշրջանի ընդացքում հավաքած նվազագույն միավորներ՝ 29 (Սերիա Ա 38/39 և 61/62): Ամենախոշոր հաշվով հաղթանակը սեփական հարկի տակ՝ 9–1 «Ինտեր»-ի դեմ (Սերիա Ա 60/61) Ամենախոշոր հաշվով պարտությունը սեփական հարկի տակ՝ 7 – 1 «Միլանի»-ի դեմ (Սերիա Ա 49/50): Ամենախոշոր հաշվով հաղթանակը մրցակցի հարկի տակ՝ 7 – 0 «Պրա Պարտա»-ի դեմ (Սերիա Ա 50/51): Ամենախոշոր հաշվով պարտությունը մրցակցի հարկի տակ՝ 0 – 6 «Ինտեր»-ի հետ (Սերիա Ա 53/54): Ակումբի ամենաարդյունավետ հարձակվողը՝ Ալեսանդրո Դել Պիեռո, 276 գոլ: Ամենաշատ գոլերը մրցաշրջանի ընդացքում: Ֆելիչե Բորել, 32 գոլ (Սերիա Ա 33/34): Ակումբի կազմում անցկացրած ամենաշատ հանդիպումները՝ Ալեսանդրո Դել Պիեռո, 603 խաղ: «Յուվենտուս» – առաջին ակումբը, որ հաղթել է բոլոր Երոպական գավաթներում (Չեմպիոնների Լիգա, Գավաթների Գավաթ եւ ՈւԷՖԱ-ի Գավաթ): Միշել Պլատինին 3 անգամ անընդմեջ արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ կոչմանը (1983-85): «Յուվենտուս»-ը բոլորից շատ է հաղթել Սկուդետտոն (29 անգամ): Դինո Ձոֆը անխոցելի է պահել իր դարպասը 1143 րոպեի ընդացքում: «Յուվենտուս»-ը 1931/32 մրցաշրջանի խաղերի ընդացքում իր կազմում օգտագործել է ընդհամենը 15 խաղացող
Ներկա կազմ [խմբագրել]
Թարմացվել է Դեկտեմբերի 17-ին, 2012 թ.:
| «Յուվենտուսի» օրինակելի կազմը 2012/2013 մրցաշրջանում: |
|
|
Մարզիչներ [խմբագրել]
Նվաճումներ [խմբագրել]
Ընդհանուր առմամբ թիմը նվաճել է 54 պաշտոնական տիտղոս, որից`
Ազգային [խմբագրել]
Սերիա Ա (Իտալիա)
- Չեմպիոն (29)[1]:1905, 1925–26,Cite error: Closing
</ref>missing for<ref>tag: 1995, 1997, 2002, 2003, 2012 - Եզրափակչի մասնակից (3): 1990; 1998; 2005
- Չեմպիոն (29)[1]:1905, 1925–26,Cite error: Closing
Եվրոպական [խմբագրել]
Միջազգային [խմբագրել]
Միջմայրցամաքային գավաթ
Միջմայրցամաքային Սուպերգավաթ
- Եզրափակիչ (1): 1968
Աշխարհի Ակումբային Առաջնություն
- Չեմպիոն (1): 2010
Այսպիսով, «Յուվեն» չորրորդն է իր նվաճած տիտղոսների թվով Եվրոպայում և յոթերորդը` աշխարհում, իսկ Իտալիայում, բնականաբար, առաջինը: Միևնույն ժամանակ «Ծեր Սինյորան» միակ ֆուտբոլային ակումբն է աշխարհում, որը հաղթել է բոլոր հնարավոր միջազգային ակումբային մրցաշարերում։
ֆուտբոլի վիճակագրության և պատմության միջազգային ֆեդերացիան (IFFHS) «Յուվենտուսին» ճանաչել է 20-րդ դարի աշխարհի երկրորդ ուժեղագույն ֆուտբոլային ակումբ, ինչպես նաև առաջինն Իտալիայում։
«Յուվեն» նաև առաջին իտալական ֆուտբոլային ակումբն է, որն ունի սեփական մարզադաշտ: «Յուվենտուս Արենա» ժամանակավոր անունը կրող մարզադաշտը, որը տեղավորում է 41 հազար հանդիսական, բացվել է 2011 թվականի սեպտեմբերին: «Յուվեի» երկրպագուներին հաճախ անվանում են «յուվենտինո»։
Աշխարհում հաշվվում է շուրջ 170 մլն «յուվենտինո»։ Միայն Իտալիայում նրանց թիվը կազմում է 12 մլն, որն ամենամեծն է իտալական ակումբների շրջանում:
Ակումբի հայտնի ֆուտբոլիստներն ու մարզիչները [խմբագրել]
Թիմի ավագն է լեգենդար Ալեսանդրո Դել Պիեռոն, ով «Յուվեում» է հանդես գալիս 1993 թվականից: Գլխավոր մարզիչն է մեկ այլ լեգենդ` Անտոնիո Կոնտեն, ով «Յուվեն» գլխավորում է 2011 թվականի ամռանից: Ակումբի նախագահն է Անդրեա Անելին, ով ղեկավարում է «Յուվեն» 2010 թվականից: «Յուվեում» հանդես են եկել և գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ալեսանդրո Դել Պիեռոն, Ջամպերո Բոնիպերտին, Միշել Պլատինին, Պավել Նեդվեդը, Ջիանլուիջի Բուֆոնը, Դիդիե Դեշամը, Զինեդին Զիդանը, Դավիդ Տրեզեգեն, Գաիտանո Շիրեան, Ռոբերտո Բաջոն, Էդգար Դավիդսը, Օմար Սիվորին, Պաոլո Ռոսին, Ֆաբրիցիո Ռավանելին, Ջանլուկա Վիալին, Ֆաբիո Կանավարոն և շատ-շատերը: «Յուվեի» անվանի մարզիչներից են եղել Ջովանի Տրապատոնին, Մարչելո Լիպին, Ֆաբիո Կապելոն:
«Յուվենտուս»՝ ընկերություն [խմբագրել]
Համազգեստի արտադրողները և տիտղոսի հովանավորները [խմբագրել]
| Թվականները | Համազգեստի արտադրող | Տիտղոսի Հովանավոր[2] |
|---|---|---|
| 1979-1989 | Kappa | Ariston |
| 1989-1992 | Upim | |
| 1992-1995 | Danone | |
| 1995-1998 | Sony / Sony Minidisс | |
| 1998-1999 | D+Libertà digitale / Tele+ | |
| 1999-2000 | CanalSatellite / D+Libertà digitale / Sony | |
| 2000-2001 | Lotto | Sportal.com / Tele+ |
| 2001-2002 | FASTWEB / Tu Mobile | |
| 2002-2003 | FASTWEB / Tamoil | |
| 2003-2004 | Nike | |
| 2004-2005 | SKY Sport / Tamoil | |
| 2005-2007 | Tamoil | |
| 2007-2008 | FIAT | |
| 2008-2010 | New Holland FIAT Group / Iveco | |
| 2010-2012 | BetClic / Balocco | |
| 2012-2015 | Jeep |
Ակումբի կորդինատները [խմբագրել]
- Հասցեն՝ Corso Galileo Ferraris 32, 10128 Torino:
- Հեռախոս՝ +39-011-65631:
- Ֆաքս՝ +39-011-5119214:
- Պաշտոնական կայք՝ www.juventus.com:
- Օն-լայն խանութ՝ www.juvestore.com:
- Տոմսերի պատվիրումը օն-լայն՝ www.juventusfc.listicket.it կայքում:
- Մարզաբազա՝ Juventus Center:
- Մարզաբազայի հասցեն՝ Via Stupinigi 182, 10040 Vinovo:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- juventus.com − Յուվենթուս ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայք
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Cite error: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedofficialtitles - ↑ «Juventus: facts, figures». Juventuz.com. 8 June 2007. http://www.juventuz.com/forum/showthread.php?t=11109.
|
|
|
|---|---|
| 2012/13-ի ակումբներ | Ատալանտա · Բոլոնիա · Ինտեր · Լացիո · Կալյարի · Կատանիա · Կիևո · Միլան · Յուվենտուս · Նապոլի · Պալերմո · Պարմա · Պեսկարա · Ջենոա · Ռոմա · Սամպդորիա · Սիենա · Տորինո · Ուդինեզե · Ֆիորենտինա |
Cite error: <ref> tags exist for a group named "nb", but no corresponding <references group="nb"/> tag was found