Յուլիոս Մեյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lothar meyer.jpg

Յուլիոս Լոտար Մեյեր (գերմաներեն՝ Julius Lothar Meyer, օգոստոսի 19, 1830 - ապրիլի 11, 1895), գերմանացի քիմիկոս։

Տյուբինգենի համալսարանի պրոֆեսոր (1876), Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1890)։ Առանց տեսական ընդհանրացումների Մեյերը 1864-ին տվել է 27 քիմիական տարրերի աղյուսակ, որում տարրերը տեղաբաշխված էին ըստ ատոմական կշռի աճի և խմբավորված ըստ արժեքականության։ 1870-ին կազմել է քիմիական տարրերի համակարգման ընդհանուր աղյուսակ, որն, ըստ հեղինակի, «էապես նմանվում է Մենդելեևի (1869) պարբերական համակարգին»։ Կառուցել է տարրերի ատոմական ծավալների կորերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png