Յուեբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուեբին
月餅
Յուեբինի բաղադրիչները
Չինաստան
Ծագում
ՏեսակԹխվածքաբլիթ
Ենթատեսակթխվածք, Chinese bakery product?, bánh? և Հրուշակեղեն
Առաջացման երկիրՉինաստան
Հեղինակավանդական
Բաղադրամասեր
Հիմնականխմոր, լցոն
Հնարավորլոտոս, շոկոլադ, պանիր, մրգեր
Նույնական ուտեստներբանչունգտխու, գեպպեյ
Սննդային արժեք
Կալորիականություն1000 կիլոկալորիա
 Mooncakes Վիքիպահեստում

Յուեբին (չինարեն՝ 月餅, հեշտ՝ 月饼, Փինյին։ yuè bĭng), չինական թխվածքաբլիթ, որը ավանդաբար օգտագործում են Աշնան կեսի տոնին չինական թեյի հետ։ Փառատոնը նվիրված է Լուսնի դիտմանը և նրա երկրպագմանը, իսկ «լուսնային քաղցրաբլիթներ» յուեբինը համարվում է անփոխարինելի նրբախորտիկ։ Ավանդույթ է դարձել նվիրել յուեբիններ բարեկամներին և ծանոթներին[1]։

Հիմնականում յուեբինները կլոր են կամ քառակուսի, մոտավորապես 10 սմ տրամագծով և 4-5 սմ հաստությամբ, համեմված քաղցր բակլայի մածուկով կամ լոտոսով։ Խճողակը զբաղեցնում է քաղցրաբլիթի մեծ մասը։ Նրա մեջ, որպես լիալուսնի խորհրդանիշ ավելացնում են նաև բադի աղի ձվի դեղնուցը։ 10 սմ-անոց յուեբինը պարունակում է մոտավորապես 1000 կիլոկալորիա[2]։

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում յուեբինի վրա վերևից դաջում են «երկարակեցություն» կամ «ներդաշնակություն» հիերոգլիֆները, ինչպես նաև հրուշակարանի անվանումը և լցոնի տեսակը։ Դրան զուգահեռ նկարազարդում են ծաղիներով, զարդանախշերով, Լուսնի ատվածուհու նկարներով և ճագարներով (Լուսնի խորհրդանիշը)։

Յուեբինը համարվում է խորտիկ, իսկ պատրաստման բարդությունից ելնելով նրան վաճառում են խանութներում, կրպակներում և ռեստորաններում։ Մեկ արկղիկի միջին գինը՝ չորս քաղցրաբլիթներով կազմում է 300-1500 ռուբլի։

Հազվադեպ յուեբինները մատուցվում են շոգեխաշած կամ բոված։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշնան կեսի փառատոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնը կապված է անմահության և Լուսնի աստվածուհի Չանյեի հետ։ Լի Ցզիի համաձայն, չինական կայսրը պետք է զոհաբերություն կատարի գարնանը Արևին և Լուսնին աշնանը։ Փառատոնը անց են կացում ութերորդ լուսնային ամսվա 15-րդ օրը՝ հաշված Լյու Սուն դինաստիայից (420 թվական)։

Մին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի ավանդություն ըստ որի յուեբինները օգնել են չինացիներին գահընկեց անել մոնղոլական Յուան դինաստիան՝ նրանց միջոցով դավադիրները փոխանցում էին միմյանց նամակներ[3]։

Կար ևս մեկ միջոց յուեբինների միջոցով նամակներ փոխանցելու՝ զարդանախշի վրա դաջել նամակագրության տարբեր մասեր։ Նամակը կարդալու համար հարկավոր էր արկղիկում պարունակվող 4 յուեբիններից յուրաքանչյուրը բաժանել 4 մասի և, ապա ճիշտ դասավորությամբ դնելու դեպքում կարդալ նամակը։ Կարդալուց հետո յուեբինները ուտում էին, որպեսզի ոչնչացնեն նամակները[4]։

Ավանդական յուեբիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լցոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդությունից ելնելով, յուեբինի մեջ կարող են լինել տարբեր լցոններ։

Լոտոսի հատիկներով և դեղնուցով յուեբին
Վիետնամական յուեբիններ խոզի տեսքով
Յուեբին շերտավոր խմորով
  • Լոտոսի սերմերի մածուկ- համարվում է թանկարժեքներից մեկը
  • անկո — շատ հայտնի
  • մաշի մածուկ
  • ունաբի մածուկ
  • «հինգ ընկույզներից», մանրացված սերմերից, ընկույզներից և մալթոզային օշարակից մածուկ, որը տարբեր շրջաններում տարբերվում է։ Հիմնական բաղադրությունը- հունական ընկույզ, դդմի և ձմերուկի սերմեր, գետնընկույզ, քունջութ կամ նուշ։ Դրան զուգահեռ հաճախ օգտագործում են շաքարապատած ձմեռային դդում, ազդրապուխտ կամ սառնաշաքար։

Խմոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ շրջաններում յուեբինի լցոնումը տարբեր է, բայց խմորի պատրաստումը նույնն է։ Չնայած, որ բուսակերական յուեբիի մեջ ավելացնում են ձեթ, տարբեր տեսակներում ավելացնում են կենդանական հալած ճարպ։ Գոյություն ունի խմորի 3 տեսակ։

  • Կոշտ, ունի կարմրա-շագանակագույն երանգ և փայլուն մակերես, հանդիպում է հիմնականում կանթոնական խոհանոցում և հայտնի է Հյուսիսային Ամերիկայում։ Պատրաստում են խիտ շաքարային օշարակից, ալկալուց, ալյուրից և ձեթից։ Կոշտությունը կարող է մեծացվել մալթոզի ավելացումից։ Խմորը այդ դեպքում կարող է թխվել խոզի կամ ձկան տեսքով։ Վերջիններս հաճախ վաջառում են զամբյուղներում, որպես ձուկ։
  • Շերտավոր, հիմնականում Սուչժոուում և Թայվանում։ Խմորը պատրաստում են ճարպայուղային խմորի մի քանի շերտերից և նախապես բոված ալյուրից։ Առաջանում են միանման շերտեր։
  • Նուրբ, խմորը շատ փխրուն է։ Պատրաստվում է շաքարավազից, ձեթից, ալյուրից և ջրից։

Չինական խոհանոցի ձևերից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պեկինյան յուեբին, լինում են երկու տեսակ՝ «դիցյան» թեթև և փուչ-փուչ խմորով և «ֆանմաո» սպիտակ շերտավոր խմորով։ Լցոնվում է հիմնական ալոճով և գլիցինիայի ծաղիկներով, իսկ վերևից մանրակրկիտ ձևավորվում է։
  • Կանթոնական յուեբին, գոյություն ունեն կանթոնական յուեբինների տարբեր տեսակներ։ Հայտնի լցոններից են՝ լոտոսի սերմերից, ձմերուկի սերմերից, ընկույզներից, ապուխտից, բադից, տապակած խոզի մսից, սնկերից, ձվի դեղնուցներից մածուկներ։ Ավելի թանկարժեք տեսակները պարունակում են չորս դեղնուց, որոնք բնութագրում են Լուսնի փուլերը։ Վերջին ժամանակներս տարածված են նոր տեսակներ- շոկոլադային, դոնդողային կամ պաղպաղակային[5]։
  • Չաոշանյան յուեբին, նման է սոչժոուսյանին, նրանով, որ երկուսն էլ պատրաստվում են շերտավոր խմորից, սակայն չափերով նման է կանթոնականին, բայց ավելի բարակ է։ Անկախ տեսակից, բոլոր չաոշանյան յուեբինները ունեն հալած ճարպի հոտ։
  • Նինբոսյան յուեբիններ, սրանք ևս նման են սուչժոուսյաններին, լցոնվում են սակայն ջրիմուռներով կամ ապուխտով։ Համը հիմնականում կծու է և աղի։
  • Սուչժոուսյան յուեբին, հայտվել են ավելի քան հազար տարի առաջ և հայտնի են իրենց շաքարավազով շերտավոր խմորով ու հալած ճարպով։ Սրանք ավելի փոքր են և սուչժոուսյան տեսակի սահմաններում հանդիպում են ավելի քան մեկ դյուժին տեսակներ՝ քաղցր, կծու (մատուցվում են տաք և հիմնականում խոզի խճողակով)։ Տարածված է սև բոված քունջութի լցոնը։
  • Յուննանսյան յուեբին, խմորը պատրաստվում է բրնձի, ցորենի և հնդկաձավարի ալյուրների խառնուրդից։ Տեսակների մեծամասնությունը քաղցր է։
  • Թայվանյան յուեբին, թայվանյան յուեբինների հիմնական ավանդական տեսակը լցոնվում է անկոյով, երբեմն կենտրոնում հանդիպում է մոչի։ Հիմնականում հայտնի տեսակը պատրաստում են մաշով կամ տարոյով, առաջինում ավելացնում են նաև բադի ձվի դեղնուցը, իսկ երկրորդի մեջ՝ կամ հենց իրեն, կամ ինչ-որ կծու բան։ Առավել տարածված են կանաչ թեյով, շոկոլադով և տիրամիսուով լցոնածները։

Ժամանակակից յուեբիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժելեացված յուեբին բաթաթի լցնով
Յուեբին 金門旦黃 գրությունով

Ժամանակի ընթացքում լցոնը և խմորը հարմարեցվում են գնորդների ճաշակի հետ, և վերջերս ստեղծված տեսակները հայտնի են նաև Չինաստանի սահմաններից դուրս։ Ավելի հին, ոչ ստանդարտ լցոններից են տարոն, դուրիանը և արքայախնձորը։ Ժամանակի ընթացքում խմորը ևս փոխվել է, հայտնվել է փաթիլային յուեբին և այլ տեսակներ։

Առողջ ապրելակերպի հարմարվողականության համար արտադրողները սկսել են արտադրել յոգուրտով, պահածոյացված մրգերով և յուղազրկված կաթով յուեբիններ։ Առաջացել են նաև համային հավելումներով հարուստ բջջանյութից պատրաստած յուեբիններ։ Տուփը արկղիկներից փոխվել է հարմարավետ հերմետիկ փաթեթի։

Ժամանակակից յուեբինները, չնայած հայտնիությանը, ունեն իրենց բացասական կողմը՝ թանկարժեք են[6]։ Հիմնական բաղադրատոմսից այդչափ հեռացումը (օրինակ «շոկոլադե յուեբինները» դրանք շոկոլադներ են յուեբինների տեսքով, այլ ոչ թե յուեբիններ շոկոլադե լցոնով), նաև բաղադրատոմսի անսահման փոփոխությունները՝ ավելի շատ գնորդներ ներգրավվելու համար[7]։

Լցոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից յուեբիններում, որպես լցոն, օգտագործում են այն ամենը, ինչին կարելի է տալ մածուկանման կառուցվածք։

Հարուստ հաճախորդների համար արտադրվում են թանկարժեք յուեբիններ։ Ոսկով պատված յուեբինները հանրաճանաչ դարձան հայինվելուց անմիջապես հետո։ Նրանց մեջ կարող են թխել նաև ժենշեն և ծիծեռնակի բույն, սպիտակ (ձյունե) յուեբինները՝ բելգիական շոկոլադով, թանկարժեք պաղպաղակ՝ Häagen-Dazs (անգլ.)-ի տեսքով, տրյուֆելներ, ֆուա-գրա (բադի կամ սագի լյարդ), շամպայն, վիսկի, խավիար։

Խմոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյունե յուեբինները հայտնվել են 1980-ական թվականներին։ Նրանք չեն ենթարկվում ջերմային մշակման։ Խմորը լինում է երկու տեսակի. կպչուն բրնձից (մոչի նման[8]) և ժելեացված՝ ագար-ագարով,ժելատինով և կոնյակուով։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին հոնկոնգյան հանրախանութներ «Goods of Desire»-ն և «Կխեյվա» հրուշակարանը մշակում են յուեբինի դիզայնը՝ պոպի (լաոսյան 15-րդ տառը) տասքով ու ավանդական լաոսյան մածուկով և ձվի դեղնուցով՝ որպես լցանյութ[9]։

Այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժելեացված յուեբին անկոի լցոնով

Ինդոնեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզիայում թխում են յուեբինի հարյուրավոր տեսակներ։ «Ավանդական» կլոր յուեբինները լցոնում են խոզապուխտով, շոկոլադով, պանրով, կաթով, դուրիանով, ջեկֆրուտով և այլ մրգերով։ «Ժամանակակից» յուեբինները այստեղ հայտնվել են 1998 թվականից հետո։

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայում յուեբինները հայտնի են որպես գեպպեյ (ճապ. 月餅) (չինական հիերոգլիֆների ճապոնական ընթերցում), նրանք ասոցացվում են չինական մշակույթի հետ և կապված չեն որևէ տոնի հետ՝ նրանց ուտում են կլոր տարի։ Ամենատարածված լցոնը աձուկին է, չնայած հանդիպում են և ուրիշները (մասնավորապես շագանակ)։ Ճապոնիայում յուեբինին դեղնուց չեն ավելացնում։

Վիետնամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիետնամում յուեբինները անվանվում են «բանչունգտխու» (վիետ. bánh trung thu, 餅中秋, աշնան կեսի կարկանդակ) և հաճախ վաճառվում են զույգերով։ Սովորական լցոններն են՝ կծու տապակած հավ, խոզապուխտ, շնաձկան լողակներ, մունգի քաղցր ունդեր, կոկոս կամ դուրիան։ Ավանդական «բանչունգտխուն» պատրաստում են լոտոսի մածուկից, շաքարապատած ձմեռային դդմից, չինական նրբերշիկներից, գետնընկույզից և քունջութից։

Ֆիլիպիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպիններում հանդիպում են յուեբինի տեղական տարատեսակները՝ բակպիա և լցոնվում են մունգի ունդով, խոզապուխտով, անկով և բաթաթով։

Թաիլանդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաիլանդում հանրաճանաչ են դուրիանով և երկու դեղնուցով յուեբինները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Asianweek». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  2. Hulsbosch, Marianne; Elizabeth Bedford, Martha Chaiklin (2010 թ․ փետրվարի 15). Asian Material Culture. Amsterdam University Press. էջ 30. ISBN 9789089640901.
  3. Taipeitimes news
  4. Family culture
  5. 鳳凰衛視中文台, 12 September 2008
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  7. «HongKongTatler.com». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  8. Tiffany Lam, Virginia Lau (2009 թ․ սեպտեմբերի 29). «The Mooncake Challenge». CNN Go. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  9. «Hong Kong Lifestyle Brand G.O.D. Puts The "Moon" In Mooncakes». Jing Daily. 2012 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.