Յոն Լուկա Կարաջալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոն Լուկա Կարաջալե

Յոն Լուկա Կարաջալե, ռումինացի թատերագիր և հրապարակագիր, ՌԱՀ ակադեմիայի անդամ (ետմահու)։

Լավագույն գործերից են «Փոթորկալի գիշեր» (1878 թ.), «Պարոն Լեոնիդան ռեակցիայի հետ դեմ առ դեմ» (1879 թ.), «Կորած նամակը» (1884 թ.), «Կառնավալ» (1885 թ.) կատակերգությունները։ «Նոթեր և պատմվածքներ» (1892 թ.), «Թեթև պատմվածքներ» (1896 թ.), «Պահեր» (1901 թ.) և այլ ժողովածուներում Կարաջալե պատկերել է ռումինական քաղաքական իրականությունը։ 1907 թ.-ին արձագանքել է գյուղացիական ապստամբությանը Ռումինիայում («1907 թ., Գարնանից մինչև աշուն», հոդված)։

Նրա անունն է կրում Բուխարեստի ազգային թատրոնը։ Կարաջալեի գործերը հայերենի են թարգմանվել 1912 թ.-ից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png