Յոնաս Հոֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոնաս Հոֆման
գերմ.՝ Jonas Hofmann
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յոնաս Հոֆման
Ազգությունը Գերմանիա Գերմանիա
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 14, 1992 (31 տարեկան)
Ծննդավայր Խայդելբերգ, Գերմանիա
Հասակ 176 սմ
Քաշ 70 կգ
Դիրք ձախ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 7
Պատանեկան կարիերա
1998 - 2004 ԳերմանիաՌոտ ՖԱ
2004 - 2011 ԳերմանիաՀոֆենհայմ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011 ԳերմանիաՀոֆենհայմ II 5 (2)
2011 - 2013 ԳերմանիաԲորուսիա Դորտմունդ II 70 (15)
2013 - ԳերմանիաԲորուսիա Դորտմունդ 31 (2)
2014 - 2015   Գերմանիա Մայնց 05 10 (3)
Ազգային հավաքական
2013 ԳերմանիաԳերմանիա Մ21 10 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 17 փետրվար 2015:

Յոնաս Հոֆման (գերմ.՝ Jonas Hofmann; ծնվ․ հուլիսի 14, 1992, Խայդերբեգ, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, «Դորտմունդի Բորուսիայի» կիսապաշտպան, ով ներկայումս վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս գերմանական «Մայնց 05» ակումբում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլ սկսել է խաղալ «Ռոտ» ֆուտբոլային ակումբում, որտեղ մնացել է մինչև 2003/04 մրցաշրջանը, այնուհետև տեղափոխվել է «Հոֆենհայմ» ֆուտբոլային ակադեմիա։ 2011 թվականի ապրիլին նորամուտն է նշել թիմի երկրորդ կազմում, իսկ մրցաշրջանի ավարտին մասնակցում է 5 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ։

«Բորուսիա» Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-12 մրցաշրջանի սկզբում Հաֆմանը պայմանագիր կնքեց «Բորուսիայի» հետ, որը պետք է ավարտվեր 2015 թ. հուլիսի 6-ին։ Առաջին տարում հանդես եկավ երկրորդ թիմի կազմում։ օգոստոսի 6-ին անցկացրեց իր առաջին հանդիպումը հիմնական թիմի կազմում, և հենց այդ խաղում էլ դարձավ գոլի հեղինակ, իսկ սեպտեմբերի 10-ին «Շալկե 04»-ի դարպասն ուղարկեց երկու գնդակ։

2012 թվականի դեկտեմբերի 16-ին նա իր հարազատ «Հոֆենհայմի» դեմ խաղում նորամուտը նշեց Բունդեսլիգայում, խաղի վերջնամասում փոխարինման դուրս գալով Մարիո Գյոթցեի փոխարեն[1]։ Իր առաջին մրցաշրջանում նա մասնակցեց 3 հանդիպման, դարձավ Չեմպիոնների լիգային 2012-13 թվականի ֆինալիստ, ստացավ Բունդեսլիգայի արծաթե մեդալը և նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հոֆենհայմ VS. Բորուսիա (Դորտմունդ) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ դեկտեմբերի 16.