Յոհան Հայզինգա
Յոհան Հայզինգա (հոլ.՝ Johan Huizinga) (ծն. դեկտեմբերի 7, 1872— փետրվարի 1, 1945), հոլանդացի փիլիսոփա, պատմաբան, մշակույթի տեսաբան, Գրոնինգենի (1905—1915) և Լեյդենի (1915—1940) համալսարանների պրոֆեսոր։ Հայտնի է Արևմտյան Եվրոպայի ուշ միջնադարի և Վերածննդի դարաշրջանի պատմությանը նվիրված իր աշխատություններով (դրանցից է «Միջնադարի աշունը», 1919)։ Համաշխարհային հռչակ է բերել հեղինակին «Homo ludens» (1938) երկը, որտեղ ամփոփված են մշակույթի պատմությանը նվիրված Հայզինգայի հոդվածները (թարգմանվել է հայերեն Սամվել Ղռաթյանի կողմից։[1])
Գերմանիայի կողմից Նիդերլանդների օկուպացման շրջանում հեռացվել է համալսարանից՝ 1942 թ. հակաֆաշիստական դասախոսությունից հետո։ Ձերբակալվել է, երկու ամիս անց ազատ արձակվել՝ հավանաբար նկատի ունենալով առողջական վիճակը։ Սակայն թույլտվություն չի ստացել վերադառնալ Լեյդեն։ Մահացել է 1945 թ. փետրվարի 1-ին։ Կյանքի վերջին տարիներին ավարտին է հասցրել ինքնակենսագրական նոթերը և «Եղծված աշխարհ» աշխատությունը։
Երկեր [խմբագրել]
- 1911 «Հաարլեմի իրավական աղբյուրները»
- 1912 «Մեր ազգային գիտակցության նախապատմությունից», ակնարկ
- 1913 «1813-ի կարևորությունը Նիդերլանդների հոգևոր մշակույթի համար»
- 1914 «Համալսարանի պատմություն», նվիրված Խրոնինգենի Համալսարանի 300-ամյակին
- 1916 «Վան Էյկերի արվեստը իրենց ժամանակի կյանքում», ակնարկ
- 1918 «Մարդիկ և բազմություն Ամերիկայում»
- 1919 «Միջնադարի աշուն»
- 1924 «Էրազմուս», կենսագրություն
- 1927 «Ամերիկան՝ կենսունակ և մտածող»
- 1927 «Յան Վեթի կյանքն ու գործերը»
- 1929 «Մշակութապատմական էքսկուրսներ»
- 1935 «Վաղվա ստվերներում»
- 1937 «Գիտության պատմությունը»
- 1938, Homo Ludens («Խաղացող մարդ»)
- 1941 «Նիդերլանդական մշակույթը 17-րդ դարում», ակնարկ
- 1945 «Եղծված աշխարհ»
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Յոհան Հայզինգա. «Homo Ludens», Երևան, «Սարգիս Խաչենց» հրատ., ՓՐԻՆԹԻՆՖՈ տպ., 2007, 374 էջ։
