Յոհաննես Բարբարուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհաննես Բարբարուս
Johannes Barbarus
Ծնվել էհունվարի 12, 1890(1890-01-12)[1][2]
ԾննդավայրQ31272096?, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 29, 1946(1946-11-29)[2] (56 տարեկան)
Վախճանի վայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանաստեղծ, գրող, գինեկոլոգ և ռազմական բժիշկ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Էստոնիա և  ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի համալսարանի բժշկական ֆակուլտետ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
 Johannes Vares Վիքիպահեստում

Յոհաննես Բարբարուս (էստ․՝ Johannes Barbarus, իսկական անունը՝ Յոհաննես Վարես, էստ․՝ Johannes Vares, 12 հունվարի, 1890, Կիիսա, Պեռստի, Վիլյանդիմաա29 նոյեմբերի, 1946, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհաննես Բարբարուսն ավարտել է Պեռնովե քաղաքի գիմնազիան, 1910-1914 թթ. սովորել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1915-1918 թվականներին, ծառայել է որպես զինվորական բժիշկ։ 1918-1920 թթ. Կոնստանտին Պյատսի կողմից ղեկավարվող ժամանակավոր կառավարության կողմից մասնակցել է Էստոնիայի անկախության պատերազմին, պարգևատրվել է Ազատության խաչ շքանշանով, սակայն հրաժարվել է ընդունել այն։

1920-1930-ական թվականներին որպես բժիշկ աշխատել է Պյառնու քաղաքում։ Գրական գործունեությունն սկսել է 1910-ական թթ. վերջերին- 1920-ականների սկզբներին։ Ստեղծագործել է Յոհաննես Բարբարուս կեղծանունով և անդամակցել է Սիուրու գրական խմբակին։

1940 թվականի հունիսի 21-օգոստոսի 25-ը Բարբարուսը ղեկավարել է էստոնական կառավարությունը, իսկ Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո՝ 1940 թ. օգոստոսի 25-ից մինչև մահ, եղել է Էստոնական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության ղեկավար։ 1940 թվականի սեպտեմբերից Յոհաննես Բարբարուսն Էստոնաշիայի կոմունիստական կուսակցության անդամ է։ Գերմանական գաղութացման տարիներին՝ 1941—1944 թթ., էվակուացված էր։ Հայրենիք է վերադարձել գերմանացիների վտարումից հետո։

1946 թվականի նոյեմբերի 29-ին՝ առավոտյան 11.40, Յոհաննես Բարբարուսը մահացած է գտնվել իր բնակարանում՝ լողասենյակում։ Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել ատրճանակի միջոցով[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մորգանի քողը» (1918)
  • «Եռանկյունի» (1921)
  • «Հանգուցալուծում» (1934)
  • «Ռազմաճակատային ճամփաներին» (1944)
  • «Քայլ առ քայլ դեպի Հաղթանակ» (1945)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննես Բարբարուս» հոդվածին։