Յոլյան կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յոլյան կատու (իսլ.՝ Jólakötturinn), իսլանդական դիցաբանական կերպար, հրեշային սև կատու՝ ցլի մեծության, որն ապրում է Իսլանդիայի սարերում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում գրի է առնվել սև կատվի պատմությունը, որը ապրում է սարերի մի քարանձավում։ Յոլյան կատվի հետ են ապրում հսկա հրեշ Գրիլան` անկարգ երեխաների գողը, նրա ամուսինը` ծույլ Լեպալուդին (Leppalúði) և նրանց որդիները՝ Յոլասվայնարները (իսլանդական Ձմեռ պապերը)։ Յոլյան կատուն գիշերները ման է գալիս և ուտում նրանց, ովքեր Նոր տարուն նոր զգեստներ չեն հագել։ Այլ վարկածով նա ուտում է միայն տոնական հյուրասիրությունները։ Չնայած դրան՝ Իսլանդիայում նրան, ով նոր շոր չի հագնում Նոր տարուն ասում են՝ «նա իր վրա հագել է յոլյան (ամանորյա) կատվին» (hann fór í jólaköttinn), այսինքն՝ իր համար պրոբլեմներ է ստեղծել։