Յոժեֆ Սիգետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Յոժեֆ Սիգետի
Szigeti József
Հիմնական տվյալներ
Ծնվել է սեպտեմբերի 5 1892
Բուդապեշտ
Երկիր Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա
Մահացել է Փետրվարի 19 1973
Լյուցերն
Մասնագիտություն Ջութակահար
Գործիքներ Ջութակ

Սիգետի Յոժեֆ (Ժոզեֆ) (Szigeti József, 1892, Բուդապեշտ - 1973, Նյու Յորք), հունգարացի ջութակահար։

Բուդապեշտում աշակերտել է Ե․ Ռուբայիին։ 13 տարեկան հասակում առաջին անգամ ելույթ է ունցել Բեռլինում։ Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի շատ երկրներում (ԽՍՀՄ-ում՝ մի քանի անգամ, առաջինը՝ 1924), 1917 - 1924 թվականներին ղեկավարել է ժնևի կոնսերվատորիայի վարպետության դասարանները։ 1940 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Համաշխարհային հռչակ է վայելել։ Մեկնաբանության խորությամբ աչքի են ընկել Յո․ Ս․ Բախի, Վ․ Ա․ Մոցարտի, Լ․ Բեթհովենի, Յո․ Բրամսի, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների (Ս․ Ս․ Պրոկոֆևի, Բ․ Բարտոկի, Ա․ Կազելլայի և այլոց) գործերի Սիգետիի կատարումները։ Հեղինակ է ջութակի համար կատարված փոխադրումների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png