Յոզեֆ Ստժիգովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Ստժիգովսկին Վիեննայում։

Յոզեֆ Ստժիգովսկի (Մարտի 7, 1862, Բիալա, ԱվստրիաՀունվարի 2, 1941, Վիեննա), ավստրիացի պատմաբան, հայագետ, արվեստի մասնագետ և տեսաբան, Վիեննայի արվեստի պատմության դպրոցի անդամ։

Ծնվել է ավստրիական Սիլեզիայի Բիալա քաղաքում (այժմ՝ Լեհաստանի Բելսկո-Բյալա քաղաքը)։ Սովորել է Վիեննայի և Մյունխենի համալսարաններում։

Երկար ժամանակ բնակվել և դասավանդել է Հռոմում, որտեղից ճանապարհորդել է մի շարք երկներ։ Հատկապես մասնագիտացվել է բյուզանդական, իսլամական և հայկական արվեստի և ճարտարապետության պատմության բնագավառներում, ինչի շուրջ գրել է արժեքավոր գիտական աշխատություններ։ Հետազոտությունների կարևոր մասը նվիրված է հատկապես հայկական ճարտարապետության պատմությանը և նրա ազդեցությանը՝ եվրոպական միջնադարյան գոթական ճարտարապետության վրա։ Յ. Ստժիգովսկու հետազոտությունների համաձայն, գոթական ճարտարապետական ոճը հայկական ոճի ուղղակի ժառանգորդն է և շարունակությունը։ Այդ գիտական աշխատությունը լույս է տեսել երկու հատորով Վիեննայում, 1918 թվականին («Die Baukunst der Armenier und Europa», Bde. I-II. Wien 1918.՝ «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան», Հ. 1-2, Վիեննա, 1918)։

Յ. Ստժիգովսկու պանգերմանական հայացքները և նրա հավատարիմ վերաբերմունքը Ա. Հիտլերի Երրորդ Ռայխի և Անշլյուսի նկատմամբ հաճախ առիթ են ծառայել իրեն ռասիզմի մեջ մեղադրելու համար, սակայն նրա ներդրումը արվեստի և ճարտարապետության պատմության բնագավառում միանշանակ ընդունելիության և հարգանքի է արժանացել աշխարհի գիտնականների կողմից։

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ[խմբագրել]