Յարոսլավ Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յարոսլավ Պողոսյան
Ծնվել էմայիսի 9, 1930(1930-05-09) (93 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունԽՄԿԿ

Յարոսլավ Մկրտչի Պողոսյան (մայիսի 9, 1930(1930-05-09), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտորր (1976), պրոֆեսոր (1981ԽՄԿԿ անդամ 1982 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը (1955)։ Աշխատել է Մոսկվայի մեքենաշինության տեխնոլոգիայի կենտրոնում՝ ԳՀԻ-ում (1955-1958), Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ում (ԵրՄՄԳՀԻ, 1959-1965), Երևանի համալսարանում (1967-1981

Աշխատանքները վերաբերում են մագնիսական երևույթների ֆիզիկային՝ բարակ թաղանթների մագնիսական նուրբ կառուցվածքի էլեկտրոնամանրադիտակային հետազոտությանը, դոմենային սահմանների սողքի, այսպես կոչված, «որդանման» և «շքերթային» շարժման երեույթների ուսումնասիրմանը, էլեկտրոնային հաշվողական սարքերի ինֆորմացիայի սկզբունքորեն նոր կուտակիչների ստեղծմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 371