Յարոսլավ Հաշեկ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յարոսլավ Հաշեկ (չեխերեն՝ Jaroslav Hašek, 30 ապրիլ 1883, Պրահա — 3 հունվար 1923, Լիպնիցե Սազավայի վրա), չեխ գրող-երգիծաբան, դրամատուրգ, լրագրող, Կարմիր Բանակի կոմիսար։ Հեղինակ է շուրջ 1500 պատմվածքների, ֆելիետոնների և այլ երկերի։ Համաշխարհային հռչակ է ստացել Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» անավարտ վեպը (Osudy dobrého vojáka Švejka za světové války, 1921-22թթ.), որը թարգմանվել է բազմաթիվ լեզուների, այդ թվում նաև հայերեն (Սուրեն Վահունու կողմից[1])։
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ։ [Արկածային վեպ] / Յ. Հաշեկ ; Թարգմ.՝ Ս. Վահունի Խմբ.՝ Գ. Վիրապյան. - Երևան։ Հայաստան, 1973. - 880 էջ ; 22 սմ. Ծանոթագրություններ, էջ՝ 861-876 Վահունի, Սուրեն Վահանի, 1910-1983 թարգմ. Վիրապյան, Գևորգ Վահանի, 1917-1977 խմբ. Չեխական գրականություն - Վեպ