Յարոսլավյան տավար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յարոսլավյան տավար, տավարի կաթնատու ցեղ։ Ստեղծվել է 19-րդ դարում, Ռուսաստանի Յարոսլավլի մարզի տեղական տավարի բարելավման և «իր մեջ» բուծման ուղիով։ Մարմնակազմվածքը լավ արտահայտված կաթնային տիպի Է, ոսկրակազմը՝ նուրբ, իրանը՝ երկար և լայն, կուրծը՝ մեծ, գեղձավոր։ Թույրը հիմնականում սև է, գլուխը, որովայնը և վերջավորությունները՝ սպիտակ։ Հանդիպում են նաև սպիտակ գլխով կարմիր կենդանիներ։ Ցուլերի կենդանիզանգվածը 800—900 կիլոգրամ է (երբեմն՝ մինչև 1200 կիլոգրամ), կովերինը՝ 450—550 կգ։ Սպանդային ելքը՝ 60—62%։ Տարեկան միջինկաթնատվությունը 2700—3300 կիլոգրամ է, իսկ տոհմային տնտեսություններում՝ 3500—4900 կիլոգրամ (ռեկորդայինը՝ 9267 կիլոգրամ[փա՞ստ])։ Կաթի յուղայնությունը՝ 4—4,2%։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 123