Յարոմիր Եդլիչկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յարոմիր Եդլիչկա
Ծնվել էնոյեմբերի 9, 1901(1901-11-09)
Մահացել էօգոստոսի 1, 1965(1965-08-01) (63 տարեկան)
Մասնագիտությունարևելագետ

Յարոմիր Եդլիչկա (չեխ.՝ Jaromír Jedlička, նոյեմբերի 9, 1901, Պրահա - օգոստոսի 1, 1965, Պրահա), չեխ արևելագետ։ Չեխոսլովակիայում հայագիտությաև հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պրահայում, 1901 թվականի հոկտեմբերի 9-ին, լեզվաբան-գրադարանավարի ընտանիքում։ Ակադեմիական գիմնազիան ավարտելուց հետո նա որոշել է իրավաբան դառնալ բայց փոխել է մտադրությունը և ընդունվել Կարլովի անվան համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետը, որտեղ սլավոնական և գերմանական լեզուներ է ուսումնասիրել։ 1927 թվականին ավարտել է Կարլովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը և սկսել է աշխատել որպես ժուռնալիստ ու թարգմանիչ։ Նա թարգմանություններ է կատարել անգլերենից և միաժամանակ խորացրել իր լեզվաբանական գիտելիքները՝ թեքվելով դեպի արևելագիտություն։ Պրահայում ուսանել է պրոֆեսորներ Լեսնիի և Հույերի մոտ։ 1924 թվականից նվիրվել է հայագիտությանը, մեկնել Վիեննա, քննություններ հանձնել հայագիտական առարկաներից (1928 թվական)։ Պրահայում հայերենի նրա առաջին ուսուցիչը եղել է Թեհրանի համալսարանի դասախոս դոկտոր Հախնազարյանը։ 1950 թվականին նշանակվել է Պրահայի համալսարանի արևելագիտությաև ֆակուլտետի դասախոս, դասավանդել հայերեն ու վրացերեն։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեսնական թվականներից դոկտոր Եդլիչկան հայագիտության տարբեր խնդիրների վերաբերյալ դասախոսություններ է կարդացել, Հայաստանին ու հայ մշակույթին նվիրված հոդվածներ է հրապարակել, հայերենից չեխերեն թարգմանություններ է կատարել։ Ավելի ուշ նա սկսել է հետաքրքրվել վրացերենով և առհասարակ կովկասագիտությամբ։ Կատարել է թարգմանություններ Նահապետ Քուչակից, Սայաթ-Նովայից, Հովհաննես Թումանյանից, Շոթա Ռուսթավելուց։ Ուսումնասիրել է կովկասյան լեզուների միջև գոյություն ունեցող ագլուտինացիայի (կցականության) միտումները, վրացերենի կառուցվածքը և այլն։ 1964 թվականին Իտալիայի արևելագիտությաև ինստիտուտի հրավերով դասախոսություններ է կարդացել Հռոմում, Նեապոլում, Վենետիկում։ Այցելել է Սովետական Հայաստան։

Եդլիչկան Չեխոսլովակիայում հայագիտության և վրացագիտության հիմնադիրն է։ Նրա աշխատանքներն ու հոդվածները լույս են տեսել չեխական, եվրոպական ու սովետական հանդեսներում ու թերթերում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ․ Մոտալովա «Յարոմիր Եդլիչկա», պատմաբանասիրական հանդես № 1, 1965, էջ 292-293
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 484