Յարմուք (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յարմուք (գետ)
Քանդված կամուրջ Յարմուք գետի վրայով
Քանդված կամուրջ Յարմուք գետի վրայով
Բնութագիր
Երկարություն 70 կմ կմ
Ջրի ծախս տարեկան 460 մլն մ 3 մ³/վ
Ջրահոսք
Ակունք Խուրան, հարավային Սիրիա
Գետաբերան Թափվում է Հորդանան գետը
Տեղակայում
Երկիր Իսրայել Իսրայել
Հորդանան Հորդանան
Սիրիա Սիրիա
Պաղեստին Պաղեստին

Յարմուք, Հորդանան գետի արևելյան վտակը: Երկարությունը 70 կմ է: Կազմում է Իսրայելի և Հորդանանի, ինչպես նաև Հորդանանի և Սիրիայի սահմանը: Տարեկան հոսքը կազմում է 460 մլն մ³: Ակունքները գտնվում են հարավային Սիրիայում: Ափերը մեծ մասամբ ուղղաձիգ են: Այն տեղում, որտեղ Յարմուքը թափվում է Հորդանանի մեջ, 1932-ին կառուցվել է Նահարաիմ հիդրոէլեկտրակայանը, որը գործել է մինչև 1948-ը: Յարմուքը տարածաշրջանի այն փոքրաթիվ գետերից է, որոնք չեն ցամաքում: 636 թ. օգոստոսի 20-ին Յարմուք գետի ափին տեղի է ունեցել Յարմուք գետի ճակատամարտը, որտեղ արաբները հրեաներիաջակցությամբ[փա՞ստ] վերջնականորեն ջախջախել են բյուզանդացիներին, որոնց հետ կռվում էին նաև հայերը: