Յարմուք (գետ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յարմուք գետից)
| Յարմուք (գետ) | |
|---|---|
Քանդված կամուրջ Յարմուք գետի վրայով |
|
| Բնութագիր | |
| Երկարություն | 70 կմ կմ |
| Ջրի ծախս | տարեկան 460 մլն մ 3 մ³/վ |
| Ջրահոսք | |
| Ակունք | Խուրան, հարավային Սիրիա |
| Գետաբերան | Թափվում է Հորդանան գետը |
| Տեղակայում | |
| Երկիր | |
Յարմուք, Հորդանան գետի արևելյան վտակը: Երկարությունը 70 կմ է: Կազմում է Իսրայելի և Հորդանանի, ինչպես նաև Հորդանանի և Սիրիայի սահմանը: Տարեկան հոսքը կազմում է 460 մլն մ³: Ակունքները գտնվում են հարավային Սիրիայում: Ափերը մեծ մասամբ ուղղաձիգ են: Այն տեղում, որտեղ Յարմուքը թափվում է Հորդանանի մեջ, 1932-ին կառուցվել է Նահարաիմ հիդրոէլեկտրակայանը, որը գործել է մինչև 1948-ը: Յարմուքը տարածաշրջանի այն փոքրաթիվ գետերից է, որոնք չեն ցամաքում: 636 թ. օգոստոսի 20-ին Յարմուք գետի ափին տեղի է ունեցել Յարմուք գետի ճակատամարտը, որտեղ արաբները հրեաներիաջակցությամբ[փա՞ստ] վերջնականորեն ջախջախել են բյուզանդացիներին, որոնց հետ կռվում էին նաև հայերը: