Յան Հայր-Բաբամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Հայր-Բաբամյան
Ծնվել էմարտի 10 (23), 1907[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել է1997[3]
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (1935)[1]
ԱշխատավայրԳիպրոգոր[1]
Պարգևներ
ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ[1] և Merited civil engineer of RSFSR[1]
Յան Հայր-Բաբամյան Վիքիդարանում

Յան Ալեքսեյի Հայր-Բաբայան (մարտի 10 (23), 1907[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - 1997[3]), խորհրդային ճարտարապետ, ՌՍՖՍՀ վաստակավոր շինարար (1967 թվականին)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի քաղաքների հատակագծման ֆակուլտետը (1935 թվական)։ Աշխատել է Մոսկվայում որպես նախագծող ճարտարապետ, եղել է ԽՍՀՄ ճարտարապետների ակադեմիայի փոխպրեզիդենտ (1950-1951 թվականներ), Քաղաքների հատակագծման պետական ինստիտուտի տնօրեն (1954-1960 թվականներ), գլխավոր ճարտարապետ (1960-1974 թվականներ), 1974 թվականից՝ գլխավոր մասնագետ։ Հեղինակ է Շուշենսկոյե գյուղի, Գուբախի քաղաքի, Ղրիմի հարավային ափի կառուցապատման գլխավոր հատակագծերի։ Նրա նախագծերով կառուցվել են Տաշքենդի կենտրոնում բնակելի թաղամաս, Մոսկվայում՝ բնակելի տներ, Եվպատորիայում՝ երկաթուղային կայարան և այլն։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր է (1971 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է 2 շքանշանով։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր է (1971 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Հայր-Բաբամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 206