Յան Կուբելիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուբելիկ Ցան (5.7.1880թ., Միխլե, Պրահայի մոտ —5.12.1940, Պրահա), չեխ ջութակահար, կոմպոզիտոր։

1898 թ.-ին ավարտել է Պրահայի կոնսերվատորիայի ջութակի դասարանը (դասատու՝ Օ. Շևչիկ)։ 1898—1938 թթ. -ին ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում ( Ռուսաստանում առաջին անգամ՝ 1901 թ.-ին, ԽՍՀՄ-ում՝ 1927 թ.-ին)։ Ճանաչվել է վիրտուոզ, հատկապես Ն. Պագանինիի երկերի կատարմամբ։ Գրել է սիմֆոնիա, ջութակի ստեղծագործություններ (այդ թվում՝ 6 կոնցերտ)։ 1947 թ.-ին և [[1949] թ.]-ին Պրահայում անց են կացվել ջութակահարների Կուբելիկի անվան միջազգային մրցույթներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png