Յան Թիմբերգեն
Նոբելյան մրցանակ տնտեսագիտությունից (1969)
Յան Թիմբերգեն (նիդեռ. Jan Timbergen; 1903 թ. ապրիլի 12- 1994 թ. հունիսի 9, Հաագա), հոլանդացի տնտեսագետ: Համարվում է էկոմետրիայի հիմնադիրը։
1969 թ. Թիմբերգենը ստացել է նոբելյան մրցանակ «տնտեսական գործընթացների վերլուծության դինամիկ մոդելների ստեղծման և ընդունման համար»: Այդ նույն թվականին անդամակցել է (թղթակցել) Բրիտանական ակադեմիային: Հոլանդացի գիտնականը ավարտել է Լեյդենյան համալսարանը, եղել է այդ նույն համալսարանի դոկտոր: Աշխատել է Նիդեռլանդական տնտեսագիտական դպրոցում (Էռազմուս համալսարանի ստորաբաժանումում (Ռոտտերդամ)), եղել է Կենտրոնական վիճակագրական բյուրոյի նախագահ (Գաագա), իսկ 1947 թ.` Հասարակական էկոնոմետրիկայի նախագահ: Տիմբերգենի փոքր եղբայրները նույնպես հայտնի գիտնականներ են դարձել. Նիկո Թիմբերգեն (1907-1988), Նոբելյան մրցանակի դափնեկիր բժշկության գծով (1973); Լյուկ Թիմբերգեն (1961-1955), հայտնի թռչնաբան:
Գիտական հայացքները [խմբագրել]
1932 թ. Յան Թիմբերգենը հանդես եկավ այն գաղափարով, ըստ որի շուկայի մասնակիցների ինվեստիցիոն սպասումները հանդիսանւմ են ռացիոնալ և կարող են նկարագրվել համապատասխան տնտեսագիտական մոդելում: Որոշ դեպքերում այդ ներդրումային սպասումները կարող են փոխարինել տնտեսագիտական տեսական եզրակացություններին, որոշակի հաստատուն մեծություններին և իրական փոփոխություններին: Օրինակ, պատահական փոփոխական ռացիոնալ սպասումը ներկայացվում է մաթեմատիկական սպասման հետ, այսինքն` որոշակի հաստատուն մեծության հետ: Մեկ այլ օրինակ- փոփոխականը, որը իրականանում է համապատասխանաբար ինչ-որ օրենքով ապպրոկսիմացիայի որոշակի մակարդակում: Այդպիսի սպասումները կարող են փոխարինված լինել ժամանակավոր խմբերի, որոնցում գործում է մի ընդհանուր գաղափար փոխարինման և արտադրության գործիքների վերաբերյալ:
Թիմբերգենը գրել է.
«Կարելի է հարցնել, թե որոնք են ներդրումների դետերմինանտները. շահույթ ստանալու սպասումը կամ ընդհակառակը` շահույթի վաղաժամ ստացումը: Չնայած այս հարցի պատասխանը միանշանակ է, իմ կարծիքով, սպասման գործոնը հանդիսանում է արդեն ստացված շահույթը: Նա առաջ է քաշել հիպոթեզ և էմպիրիկ ձևով ցույց է տվել, որ ընթացիկ բորսայական գները կարող են շատ լավ ներկայացվել ապագա գնանշման հուշման համար»:
1939 թ. մշակելով վիճակագրական ապարատի ետընթացքը, Լիգի Նացիի պատվերով Թիմբերգենը անցկացնում է ցիկլային հետազոտություն, որն ավելի հաճելի է համարել ժամանակակից վիճակագրական մեթոդների ընդունման սկիզբը տնտեսագիտության մեջ: Լիգի Նացիի նախագիծը իսկապես ուղղված էր ոչ թե տնտեսագիտական խնդիրների մեթոդոլոգիայի լուծմանը, այլ սոցիալական խնդիրների լուծման համար ուղիների որոնմանը` կապված ներդրումային ճգնաժամի հետ: Դրված է խնդիր, գնահատել տնտեսական շեղումների պատճառները, և այնպես ինչպես տարբեր գործոններն ազդում են միաժամանակ, էլեմենտար վիճակագրական մեթոդներն այս դեպքում չեն կարող օգտագործվել:
Թիմբերգենն ընդունել է բազմակի կոռելացիաներ` չհետաքրքրվելով նրա մետոդաբանության ճշգրտությամբ: Նրա մոտեցումը կարելի ներկայացնել ինչպես պրոգմատիկ ուսումնասիրություն պոզիտիվային սովորույթների տեսքով: Իր ուսումնասիրությունների առաջին փուլում Թիմբերգենը ճշտում էր տեսական սպասումները` ներգործելով այդ և այլ փոփոխականների վրա մեկուսացված ռեգրեսիոն մակարդակներում. Իսկ երկրորդ փուլում միացնում էր այդ ամենը համակարգի մեջ: