Յանոշ Կադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանոշ Կադար
János Kádár
Յանոշ Կադար
ՀԺՀ պետական և քաղաքական գործիչ
 
Ծննդյան օր 26 մայիսի, 1912
Ծննդավայր Ավստրո-Հունգարիա Ֆիումե, Ավստրո-Հունգարիա
Վախճանի օր 6 հուլիսի, 1989
Վախճանի վայր Հունգարիա Բուդապեշտ, Հունգարիա

Յանոշ Կադար (հունգարերեն՝ János Kádár, մինչև 1945 թ.` ազգանունը` Չերմանեկ, հունգ.` Csermanek, 26 մայիսի, 1912, Ֆիումե, Ավստրո-Հունգարիա6 հուլիսի, 1989, Բուդապեշտ, Հունգարիա), հունգարական և միջազգային կոմունիստական ու բանվորական շարժման, ՀԺՀ պետական և քաղաքական գործիչ։ Հունգարիայի կոմկուսի (ՀԿԿ) անդամ 1931 թվականից։ Խորտիի ֆաշիստական վարչակարգի շրջանում (1919-1944)՝ կոմկուսի ընդհատակյա գործունեության ակտիվ մասնակից։

Կենսագրություն[խմբագրել]

1941-1942 թթվականին ընտրվել է ՀԿԿ Պեշտի մարզկոմի անդամ, 1942 թվականին՝ ՀԿԿ ԿԿ-ի անդամ, 1943 թվականին՝ ՀԿԿ ԿԿ-ի քարտուղար։ 1944 թվականի ապրիլին ձերբակալվել է, նոյեմբերին՝ փախել բանտից։ 1945 թվականի երկիրը ֆաշիզմից ազատագրվելուց հետո ընտրվել Է ժամանակավոր ազգային ժողովի պատգամավոր, ՀԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ, Բուդապեշտի քաղկոմի քարտուղար (1945-1948)։ 1946-1948 թվականներին եղել է ՀԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, 1948-1950 թվականներին՝ Հունգարական աշխատավորական կուսակցության (ՀԱԿ) ԿԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, միաժամանակ՝ ներքին գործերի նախարար։ 1956 թվականին ընտրվել Է ՀԱԿ ԿԿ-ի քարտուղար, ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ 1956 թվականին Հունգարիայում հակահեղափոխական խռովության ժամանակ հանդես Է եկել հեղափոխական բանվորագյուղացիական կառավարության ստեղծման նախաձեռնությամբ։ 1957 թվականի հունիսից եղել է Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության (ՀՍԲԿ) ԿԿ-ի առաջին քարտուղարը։ 1956-1958 թվականներին եղել Է Հունգարիայի հեղափոխական բանվորագյուղացիական կառավարության նախագահ, 1958-1961 թվականներին՝ պետական նախարար, 1961-1965 թվականներին՝ ՀԺՀ Նախարարների խորհրդի նախագահ։ 1965 թվականից՝ ՀԺՀ Նախագահության անդամ։ Համահունգարական հայրենական ժողովրդական ճակատի խորհրդի անդամ է (1957), ՀԺՀ սոցիալիստական աշխատանքի հերոս (1962թ․), Խորհրդային Միության հերոս (1964

Գրականություն[խմբագրել]

  • Johanna Granville, "Soviet Archival Documents on the Hungarian Revolution" ("Documents d'archives soviétiques sur la Hongrie") Cold War International History Project Bulletin, no. 5 (Woodrow Wilson Center for International Scholars, Washington, DC), Spring, 1995, 22-23 էջեր, 29-34.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png