Յամբլիխոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յամբլիխոս կամ Յամբլիքոս (հին հունարեն՝ Ἰάμβλιχος, 245/280 — 325/330) — անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփա, նորպլատոնականության սիրիական դպրոցի հիմնադիր: Ծագումով ասորի է, աշակերտել է Պորփյուրին: Յամբլիխոսի փիլիսոփայության մեջ մեծ տեղ են զբաղեցնում աստվածաբանությունը և միստիկան: Ձգտել է փիլիսոփայորեն հիմնավորել բազմաստվածությունը, հին դիցաբանությունը: Նրա հայացքները զգալի ազդեցություն են ունեցել Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի աշխարհայացքի ձևավորման վրա: Գրել է մի շարք փիլիսոփայական, այդ թվում տրամաբանական աշխատություններ: Հայերեն լեզվով պահպանված «Ստորոգութեանց» և «Յաղագս մեկնութեան» անանուն աշխատությունները Հակոբ Մանանդյանի կարծիքով պատկանում են Յամբլիխոսին[1]:
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980, էջ 314