Յամահա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Yamaha Corporation
Yamaha ընկերության պատկերանիշը
Տեսակը բաժնետիրական ընկերություն
Հիմնադրվել է 1897 թ.
Գլխամասերը ք. Համամացու, պրեֆեկտուրա Սինձուոկա (Ճապոնիա)
Արտադրանք Երաժշտական գործիքներ, ակուստիկ սարքեր, ձայնային սարքեր, Մարզագույք և այլն:
Կարգախոսը «Ստեղծելով 'Kando*' միասին»
(Kando (ճապ.) բերկրալի հոգու վիճակ)
Վեբ-կայքը www.yamaha.com (անգլերեն)

Yamaha Corporation (ճապ.՝ ヤマハ株式会社 Յամահա կաբուսիկի գայսյա), ճապոնական կոնցեռն, արտադրում է Երաժշտական ​​գործիքներ, ակուստիկ սարքեր, ձայնային սարքեր, Մարզագույք և այլն։

Պարմությունը[խմբագրել]

Գլխավոր գրասենյակ

Yamaha  - հնագույն ընկերություններից է աշխարհում, 1897 թ. հիմնադրել է գործարար Տորակուսու Յամահան. Տորակուսու Յամահաի աշխատանքը երաժշտական գործիքների հետ սկսվել է 1887 թվականին, երբ ինչ որ տղամարդ խնդրեց բժշկական գործիքների վերանորոգման վարպետ Տորակուսու Յամահաին, որը այդ ժամանակ բնակվում եր ք.Յամահացու վերանորոգել իր գործիքի սրինգը։ Այդ գործիքի հետ աշխատանքը այնքան հետաքրքրեց նրան, որ վերանորոգումից հետո նա որոշեց ստեղծել իր ֆիսհարմոնիաի նմուշը. Հիմնվելով այդ գործիքի ստեղծման գիտելիքներին, որոնք ստացել էր վերանորոգման ընթացքւմ, նա սկսեց ինքնուրույն ստեղծել ամեն դետալ։ Երկու ամիս անց, նա ինքնուրույն ուժերով ուղարկում է գործիքը փորձարկման երաժշտական գործիքների հետազոտության ինստիտուտ Տոկիո (այսօր  - Տոկիոի ազգային Կերպարվեստի և Երաժշտության ինստիտուտ).Ինստիտուտի մասնագետները ընդունեցին, որ գործիքը ունի ճիշտ պատյանի ձև, բայց հայտնաբերեցին մի քանի թերություններ, այդ թվում ճսգրտման ոչ ստաբիլությունը. Չհիասթափված, Յամահան որոշեց մնալ Տոկիոյում և հասնել իր նպատակին, ուսումնասիրելով երաժշտական թեորիաներ և Ինստիտուտում երաժշտական հետազոտությունների մշտական ունկնդիր դառնալով։ Մեկ ամիս լարված ուսուցումից հետո Յամահան վերադարձավ Համամացու, որտեղ սկսեց աշխատել վաղ առավոտյանից մինչև ուշ երեկո, պատրաստելով իր երկրորդ նմուշը։ Կրկնակի ստուգումից հետո նրա գործիքը ճանաչվեց «արժանի փոխարինել արտասահմանյան նմուշներին»:

Տորակուսու Յամահա
Yamaha ընկերության լոգոների փոփոխությունները

1889 թ. Յամահան հիմնեց Yamaha Organ Works ընկերությունը, և յոթ տարի անց, 1897 թ. ստեղծեց Nippon Gakki Co. ընկերությունը, Ltd, որի նշանը դառան կամեռտոնները, իսկ ապրանքային նշանը` չինական փյունիկը կամեռտոնը կտուցում։

Ժամանակակից լոգոն Yamaha ներկայացնում է իրենից լատինական տառերով հիմնադրի անունը զուգորդվելով կամերտոններով.