Յաղուբի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբուլ-Աբբաս Ահմեդ իբն Յաղուբ (արաբերեն՝ اليعقوبي), արաբական պատմաբան, աշխարհագրագետ և ճանապարհորդ։
Կենսագրություն[խմբագրել]
Ծնվել է Բաղդադում աստիճանավորի ընտանիքում։ Ապրել է Հայաստանում, հետո Խորասանում, ճանապարհորդել է Հնդկաստանով։ Հետո հիմնավորվել է Եգիպտոսում, որտեղից երթևեկում էր Մաղրիբ։
Իր աշխարհագրական աշխատանքում «Կիթաբ ալ-բուլդան» (բառացի «երկրների գիրք»), որը գրել է 891 թվականին, կան առատ տեղեկություններ աշխարհի երկրների մասին, որոնք կուտակվել էին մինչև 9-րդ դարի վերջը։
Յաղուբին նաև գրել է «Թարիհ» (Պատմություն) երկը, որը պարունակում է որոշ տեղեկություններ Ասորեստանի, Եգիպտոսի, Հունաստանի և այլ երկրներիմասին։