Յակով Խաչիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչիկյան (այլ կիրառումներ)
Յակով Խաչիկյան
Ծնվել էհուլիսի 7, 1921(1921-07-07)[1][2]
Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1][2]
Մահացել էմարտի 20, 2015(2015-03-20) (93 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա, գեղագետ և արվեստագետ
Հաստատություն(ներ)Կոմունիստ, Երևանի պետական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ[1][2], ՀԿԿ և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[2]
ԱնդամակցությունՀԳՄ
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1949)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1][2] (1969)
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Յակով Իվանի Խաչիկյան (հայտնի է նաև որպես Յակով Անուշավանի Թումանյան, հուլիսի 7, 1921(1921-07-07)[1][2], Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1][2] - մարտի 20, 2015(2015-03-20), Երևան, Հայաստան[3]), հայ փիլիսոփա, գեղագետ, գրականագետ, Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970), ՀԽՍՀ X գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակով Խաչիկյանը ծնվել է 1921 թվականին Ջալալօղլիում (այժմ` Ստեփանավան)։ 1938-1941 թվականներին աշխատել է «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագրությունում։ 1942-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1949 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1949-1952 թվականներին սովորել է ասպիրանտուրայում (Երևան-Մոսկվա)։ 1952-1953 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում, 1953 թվականին՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։ 1953-1962 թվականներից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորում, 1962-1969 թվականներին ղեկավարել սեկտորի գեղագիտության խումբը։ 1969-1973 թվականներին ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1973-1976 թվականներին՝ տնօրեն, 1976 թվականից ՀԿԿ Կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ։

Հայաստանի գրողների միության (1971), Հումանիզմի հիմնախնդիրների (1989), Հայոց փիլիսոփայության (2000), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային (2000), ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների (2004) ակադեմիաների անդամ։

Ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել Յակով Խաչիկյանի «Ս. Գ. Շահումյանի պայքարը պատմության մեջ ժողովրդական մասսաների դերի մարքս-լենինյան ըմբռնման համար» (Երևան, 1956), «Արվեստի ճանաչողական նշանակության մասին» (Երևան, 1959), «Աբստրակցիոնիզմը և գեղարվեստական ճանաչողությունը» (Երևան, 1968), «Հայաստանում էսթետիկական մտքի զարգացման ակնարկ» (հեղինակակիցներ Ս. Թովմասյան, Ս. Թոփչյան և ուրիշներ, Մոսկվա, 1976), «Շեքսպիրը արվեստի մասին» (Երևան, 1977) աշխատությունները։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակով Խաչիկյանի աշխատանքներով սկզբնավորվել է Հայաստանում գեղագիտության և հայ գեղագիտական մտքի պատմության համակարգված ուսումնասիրությունը («Հայ էսթետիկական մտքի պատմությունից» գիտական հետազոտությունների ժողովածուի (պրակ 1-5, 1974-2005), «Հայ գեղագիտական մտքի պատմության զարգացման ակնարկ» (ռուսերեն, 1976, համահեղինակ և պատասխանատու խմբագիր))։

Հեղինակ է «Հայ գեղագիտական մտքի պատմության մեթոդաբանական հարցեր» (ռուսերեն, 2001) գրքի, եռահատոր հուշագրության (2002-2005) և համահեղինակ՝ «Հայ կերպարվեստագետներն արվեստի մասին» (ռուսերեն, 2004) ժողովածուի[4][5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեգելյան միջազգային կոմիտեի մեդալ, 1974
  • ԵՊՀ ոսկե մեդալ, 2000
  • Վ. Վեռնադսկու մեդալ, 2003
  • Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե մեդալ, 2004
  • Ստեփանավանի պատվավոր քաղաքացի, 2005
  • Մովսես Խորենացու մեդալ, 2012[6]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեղագիտության հարցերը Նիկոլ Աղբալյանի աշխատություններում, Ե., 2003: Արվեստի էսթետիկայի հարցեր, Ե., 1978:
  • Շեքսպիրը արվեստի մասին, Ե., 1985:
  • О познавательном значении искусства, Е., 1959;
  • Абстракционизм и художественное познание, Е„ 1968.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Յակով Խաչիկյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.(չաշխատող հղում)
  4. «Յակով Խաչիկյան - Հաշվետու եմ - Երկիր Մեդիա». Masis.TV - Armenian internet TV. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  5. Յակով Իվանի Խաչիկյան. ակադեմիկոս՝ ըստ էության /Կարինե Աշուղյան
  6. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակով Խաչիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 28