Յակով Բազելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակով Բազելյան
Ծնվել էօգոստոսի 28, 1925
ԾննդավայրԶլատոպոլ, Կիրովոգրադի մարզ
Մահացել էհունիսի 4, 1990
Մահվան վայրՄոսկվա, ՌԴ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոռեժիսոր
IMDbID 0063313

Յակով Բազելյան (օգոստոսի 28, 1925, Զլատոպոլ, Ուկրաինական ԽՍՀ - հունիսի 4, 1990, Մոսկվա, ՌԴ), խորհրդային կինոռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակով Բազելյանը ծնվել է 1925 թվականին Զլատոպոլ քաղաքում։ 1952 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը (Միխայիլ Ռոմի արվեստանոցը)։ Ավարտելուց հետո՝ 1952-1954 թվականներին, աշխատել է Մոսֆիլմում որպես ռեժիսորի ասիստենտ։ Այնուհետև 1955-1960 թվականներին աշխատել է Կիևի Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում։ 1960-1964 թվականներին եղել է Յալթայի կինոստուդիայի ռեժիսորը, իսկ 1964 թվականից՝ Ա․ Գորկու անվան կինոստուդիայի ռեժիսորը[1]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1979 Իմ առաջին ընկերը
1977 Նստիր կողքս, Միշկա
1975 Ինչի մասին չգիտեն տրիբունաները[2]
1971 Երեկ, այսօր և միշտ
1969 Մարզիչը[3]
1965 Ալյոշկինի որսը
1963 Քաղաք՝ մեկ փողոց
1960 Միջնահարկով տունը
1957 Փոթորկից ծնվածները
1955 Ուղիներ և ճակատագրեր[4]
1954 Անդրիեշ[5][6]

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1969 Անապատի սպիտակ արևը էպիզոդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յակով Բազելյանի մասին kino-teatr.ru կայքում
  2. «ПЕСНИ из КИНОФИЛЬМА. «О чём не узнают трибуны»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  3. «ВИДЕОПОП.РУ — популярная видеоколлекция / video-pop.ru — videocollection». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  4. Фильм «Пути и судьбы» — Рецензии, трейлеры, кадры из фильма, расписание сеансов — Афиша
  5. «Vida.RU — всё о ТВ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  6. Сергей Параджанов

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]