Յակոբ Կյունցլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակոբ Կյունցլեր

Յակոբ Կյունցլեր (մարտի 8, 1871 թ․ ― հունվարի 15, 1949 թ․), շվեյցարիացի , ով գտնվում էր Ուրֆայում ասիական միսիայով և Հայկական ցեղասպանության ականատեսը դարձավ։ [1][2]

Կենսագրություն[խմբագրել]

Յակոբ Կյունցլերը ծնվել է Հունդվիլում, Շվեյցարիա, աշխատում էր Ապենզել կանտոնում (երկրամաս) և հաց էր վաստակում որպես ատաղձագործ։ Այնուհետ Բազելում վերապատրաստվում է որպես ավետարանչական սարկաֆագ (Krankenpfleger). 1899 թ. նա ճամփորդում է Ուրֆա ՝ Թուրքիա, որտեղ նա գտնում է իր աշխատելու վայրը։ Նա շարունակում է ուսումնասիրել բժշկություն մինչ անկախ վիրաբույժ դառնալը և հետագայում 1905 թ. նա ամուսնանում է Էլիզաբեթ Բենդերի հետ, որը քրիստոնիա միսիոների աղջիկ էր և Եթովպիայի արքայադստեր թոռնիկը։

1915 - 1917 թթ. Կունցլերը Հայկական ցեղասպանության ականատեսն է դառնում։[3], ինչը դառնում է նրա 1921 թ. Արյան և արցուքների երկիր գրքի առարկան. Չնայած մահացու վտանգին նա օգնում էր հազարավոր հայ որբերին վերականգնվել իր Ուրֆայի իր հոսպիտալում։

Նա շվեյցարիացի դեղագործ էր, որը մնաց Թուրքիայում ծառայելով հիվանդ և վիրավոր ոչ մահմեդականներին և մահմեդականների նմաններին Ուրֆայի հոսպիտալում և հավաքագրեց զանազան հայկական ընկերությունների ջարդերի փաստերը։ [4]

1922 թ. հոկտեմբերին նա փակում է իր հոսպիտալը և ընտանիքով տեղափոխվում Ղազիր՝ Բեյրութի մոտակայք, որտեղ որբ երեխաների կենտրոն է բացում։ Ավելի ուշ նա հիմնում է հայ այրիների բնակավայր Բեյրութում և թոքերի հիվանդների առողջարան Ազունջեհում (Azounieh)։

1923 թվականին Բեյրութի հիվանդանոցներից մեկում անդամահատեցին Յակոբ Կյունցլերի աջ ձեռքը։ Հիվանդ, որբ մի հայ աղջնակի խնամելիս անտեսանելի բացիլը ներթափանցել էր ձեռքի աննշմար քերծվածքի միջով, առաջացրել փտախտ, ստեղծել արյան վարակի սպառնալիք։

Յակոբ Կյունցլերի 1915 թ. օգոստոսի գրառումները.

Aquote1.png ... երկու թուրք պաշտոնյա, որոնք հայտնվեցին Ուրֆայում։ Լուրը, որ նրանք շտապում էին արագացնելու հայերի ոչնչացումը իրենց ողջ կարողությամբ և նրանք ունեին այդ ի կատար ածելու բարձրագույն պետական իշխանության հրահանգը։ Նրանք սպանեցին այնտեղ բերված բոլոր բանտարկյալներին, ասելով. 'Այլևս ինչու՞ մենք պետք է նրանց կերակրենք' [5] Aquote2.png


Նա մահացել է Ղազիրում՝ Լիբանան։

Մրցանակներ և պարգևատրումներ[խմբագրել]

  • 1947 թ. պարգևատրվել է Բազելի համալսարանի կողմից
  • 1959 թ. հուշարձան Հունդվիլում
  • 1971 թ. ծառայության համար մեդալ Լիբանանի իշխանության կողմից
  • 1971 թ. հուշահամալիր Հունդվիլում և Վալզենհաուզեն, Շվեյցարիա(1971).

Գրականություն[խմբագրել]

  • 1929։ Արյան և արցունքների երկրում
  • 1959։ Jakob, the Resource in the Service of Life

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Turkish Atrocities: Statements of American Missionaries on the Destruction of Christian ... - Page 109
  2. The Treatment of Armenians in the Ottoman Empire, 1915-1916: Documents Presented to Viscount ... - Page 538 by Arnold Joseph Toynbee
  3. International Affirmations of the Armenian Genocide – from International Organisations, p.7
  4. America and the Armenian Genocide of 1915 - Page 66 by Jay Murray Winter
  5. Jako Kunzler, Dreissig, Jahre Dienst am Orient, (Basel: Emil Birkhauser and Cie, 1933), p.53