Յալպուգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յալպուգ
Տեսակլիճ
Երկիր Ուկրաինա
ՎարչատարածքՕդեսայի մարզ
Երկարություն39 կմ
Լայնություն7 կմ
ԲԾՄ2,4 մետր
Խորություն5 մետր
Մակերես149 կմ²
Ծավալ387 400 000 մ³
Մասն էQ4470553?
Ավազանի երկիր Ուկրաինա
Լիճ հոսող գետQ12739716? և Ialpug River?
Քարտեզ
Քարտեզ

Յալպուգ, քաղցրահամ լիմանային լիճ, գտնվում է Ուկրաինայի հարավ-արևմուտքում, Օդեսայի մարզում։ Ուկրաինայի ամենամեծ բնական լիճն է։ Երկարությունը կազմում է 39 կմ, լայնությունը մինչև 6 կմ, մակերեսը՝ 149 կմ²։ Միջին խորությունը մոտ 2 մ է, առավելագույնը՝ 5,5 մ։ Հաղորդակցվում է Դանուբի հետ Կուրգուլոււյ լճով։

Լիճը ունի ձգված ձև։ Արևելյան և արևմտյան ափերը բարձրադիր են, կտրտված ձորակներով, հարավային ափը ավազոտ է, ծայր հյուսիսային մասում ափը ճահճակալած է ծածկված եղեգով։ Հարավային մասում Յալպուգը միանում է Կուրուգլույ լճի հետ նեղուցով, նեղուցի ամենանեղ մասում XX դարի 70-ական թվականներին կառուցվոլ է կամուրջով ամբարտակ, որի վրայով անց է կացվել Իզմաիլ - Ռենի ավտոճանապարհը։ Ամբարտակի կառուցումից հետո ջրափոխանակությունը Յալպուգ և Կուրգուլույ լճերի միջև կրճատվեց համարյա երրորդ մասով, ինչը ավելացրեց Յալպուգի աղտոտվածության աստիճանը։ Լճի հյուսիսային ափին Յալպուգ գետի գետաբերանի մոտ է գտնվում Բոլգրադ քաղաքը։

Լճի սնուցումը հիմնականում կատարվում է Կուրգուլույ լճի հետ ջրափոխանակության հաշվին, հյուսիսից լիճն է թափվում Յալպուգ գետը, հյուսիս-արևելքից ոչ մեծ Կարասուլակ գետակը։

Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է +24 - +25 °C, ձմռանը լիճը սառչում է։ Ջրի միներալացումը կազմում է 1 - 1,5 գ/լ։ Լճի հատակը ծածկված է մուգ-գորշագույն, հյաուսիսում սև ածխաջրածնային ցեխերով, ծանծաղուտներում հատակը ավազածածկ է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]