Յաակ Յոալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jaak Joala
էստ․՝ Jaak Joala
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26 1950
ԾննդավայրԷստոնիա Վիլյանդի
Մահացել էսեպտեմբերի 25, 2014
Մահվան վայրՏալլին, Էստոնիա
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
ՔաղաքացիությունԷստոնիա Էստոնիա
Մասնագիտությունէստրադային երաժիշտ
Ծնողներմայր՝ Helgi Ridamäe?
Պարգևներ և
մրցանակներ
 Jaak Joala Վիքիպահեստում

Յաակ Յոալա (էստ․՝ Jaak Joala, հունիսի 26, 1950(1950-06-26), Վիլյանդի, Վիլյանդի, Viljandi county, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 25, 2014(2014-09-25), Տալլին, Էստոնիա[1]), էստոնացի խորհրդային էստրադային երգիչ։ Էստոնիայի վաստակավոր երգիչ (1979)[2]։ 1970-ական թվականների վերջի և 1980-ականների սկզբի Խորհրդային միության ժողովրդական երգիչներից էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1950 թվականին Էստոնիայի Վիլյանդի քաղաքում։ Մայրը Էստոնական ՍՍՀ-ի ֆիլհարմոնիայում երաժշտագետ էր։ Յաակը փոքր տարիքից դաշնամուր և ֆլեյտա նվագել է սովորում։ Սովորել է Տալլինի Գեորգ Օթսի անվան երաժշտական ուսումնարանում։ Ռոք երաժշտությամբ զբաղվելու պատճառով թողել է ուսումը։ Ծառայությունը Խորհրդային բանակում անցել է Տալլինի բանակային նվագախմբում։

1960-ական թվականների երկրորդ կեսինՅաակը բաս կիթառ էր նվագում և մենակատար էր էստոնական մի շարք էստրադային խմբերում։ Այդ տարիներին էլ սկսում է ձայնագրվել ռադիոյում։ 1970 թվականին հաղթել է հանրապետական կոմերիտական երգի մրցույթում, իսկ մեկ տարի անց էստրադային երիտասարդ երգիչների մրցույթում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]