Մեծ ութնյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մ8ից)
Մեծ ութնյակ
Մ8 անդամ երկրների քարտեզ և Եվրոպական միություն
Կանադա
Վարչապետ Ջասթին Թրյուդո
Ֆրանսիա
Նախագահ Էմանուել Մակրոն
Գերմանիա
Կանցլեր Անգելա Մերկել
Իտալիա
Վարչապետ Պաոլո Ջենտիլոնի
Ճապոնիա
Վարչապետ Շինզո Աբե
Ռուսաստան (կասեցված)
Նախագահ Վլադիմիր Պուտին
Միացյալ թագավորություն
Վարչապետ Թերեզա Մեյ
ԱՄՆ
Նախագահ Ջո Բայդեն

Նաև ներկայացված են

Եվրոպական միություն
Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ
Կոմիսիայի նախագահ Ժան Կլոդ Յունկեր

Մեծ ութնյակ (Մ8), Ութի խումբ (անգլ.՝ Group of eight, G8), աշխարհի առաջատար տնտեսությամբ 8 երկրների համաժողով է։ Մեծ ութնյակի կազմում ընդգրկված են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Ճապոնիան։

Մեծ ութնյակը միջազգային կազմակերպություն չէ, նրա ձևավորումը պայմանավորված չէ միջազգային պայմանագրով, չունի կանոնադրություն ու քարտուղարություն։ Ութնյակի որոշումները պարտադիր չեն։ Որպես կանոն՝ համաժողովի մասնակիցները համաձայնեցնում են իրենց գործողությունները որևէ հարցի շուրջ կամ միջազգային կյանքի այլ մասնակիցներին որոշ երաշխավորումներ են ներկայացնում այս կամ այն հարցի վերաբերյալ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեծ ութնյակ» տերմինը ռուսերեն «Большая восьмёрка» անվան թարգմանությունն է։ Համաժողովի ռուսերեն անվանումը կազմվել է «Большая семёрка» տերմինի համաբանությամբ։ Վերջինս մամուլում տարածում է ստացել G7 հապավումը սխալ բացելու հետևանքով. այն ընկալվել է որպես «Great Seven» («Մեծ յոթնյակ»), այնինչ իրականում այդ հապավումը նշանակում է «Group of Seven» («յոթի խումբ»)։

«Մեծ յոթնյակի» անդամներ (2017 թվականի հուլիսի 10-ի դրությամբ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետություն Ներկայացուցիչ Պաշտոն Իրավասությունների ժամանակի սկիզբ Պատկեր
{{{2}}} Մեծ Բրիտանիա Թերեզա Մեյ Մեծ Բրիտանիայի վարչապետ 13 հուլիսի, 2016
{{{2}}} Գերմանիա Անգելա Մերկել Գերմանիայի կանցլեր 22 նոյեմբերի, 2005
 Կանադա Ջասթին Թրյուդո Կանադայի վարչապետ 18 նոյեմբերի, 2015
{{{2}}} Իտալիա Պաոլո Ջենտիլոնի Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ 12 դեկտեմբերի, 2016
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ջո Բայդեն ԱՄՆ նախագահ 2020
{{{2}}} Ֆրանսիա Էմանուել Մակրոն Ֆրանսիայի նախագահ 15 մայիսի, 2017
 Ճապոնիա Շինզո Աբե Ճապոնիայի վարչապետ 26 դեկտեմբերի, 2012

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի նոյեմբերի 15-17-ը Ռամբույ պալատում տեղի է ունենում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԳԴՀ-ի, Իտալիայի ու Ճապոնիայի ղեկավարների հանդիպում, որով սկիզբ դրվեց Մեծ վեցնյակին (G6) (1970-ականների սկզբից նման հանդիպումներ տեղի էին ունենում ֆինանսների նախարարների մակարդակում)։ 1976 թվականին վեցնյակը վերածվեց յոթնյակի՝ իր կազմի մեջ ընդունելով Կանադային, իսկ 1991-2002 թվականների ընթացքում վերածվեց ութնյակի՝ Ռուսաստանի մասնակցությամբ։

Աշխարհի առավել զարգացած երկրների ղեկավարների հանդիպումների անցկացման գաղափարն առաջ է եկել 1970-ականների սկզբում. դա պայմանավորված էր տնտեսական ճգնաժամով և ԱՄն-ի, Արևմտյան Եվրոպայի ու Ճապոնիայի միջև հարաբերությունների սրմամբ տնտեսական ու ֆինանսական հարցերի պատճառով։

Առաջին ժողովին (15-17 նոյեմբերի, 1975 թվական) Ֆրանսիայի՝ այդ ժամանակվա նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի նախաձեռնությամբ հավաքվեցին ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԳԴՀ-ի, Իտալիայի ղեկավարները։ Հանդիպման ժամանակ ընդունվեց համատեղ հռչակագիր տնտեսական խնդիրների վերաբերյալ, որում կոչ էր արվում ագրեսիա չկիրառել առևտրի ոլորտում և հրաժարվել խտրականություններ դնող նոր պատնեշներ հաստատելուց։

Հետագայում նման հանդիպումներ անցկացվում են ամեն տարի։

«Մեծ ութնյակի» հանդիպումների թեմաները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 Ռամբույե Գործազրկություն, ինֆլյացիա, էներգետիկ ճգնաժամ, միջազգային արտարժույթային համակարգի բարեփոխումներ։
  • 1976 Սան-Խուան Միջազգային առևտուր, Արևելքի ու Արևմուտքի փոխհարաբերությունները։
  • 1977 Լոնդոն Գործազրկությունը երիտասարդության շրջանում, Արժույթի միջազգային հիմնադրամյի դերը համաշխարհային տնտեսության կայունացման հարցում, էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, զարգացած երկրների՝ նավթ արտահանող երկրներից կախման նվազեցում։
  • 1978 Բոնն Ինֆլյացիայի հաղթահարման ուղիներ, զարգացող երկրներին օգնության ցուցաբերում Համաշխարհային բանկի ու տարածքային զարգացման բանկերի միջոցով։
  • 1979 Տոկիո Նավթի գնի աճ, էներգակիրների աղություն, ատոմային էներգիայի զարգացման անհրաժեշտություն, Հնդկաչինից փախստականների խնդիրը։
  • 1980 Վենետիկ Նավթի գնի աճ, զարգացող երկրների արտաքին պարտքի աճ, խորհրդային զորքերի ներխուժումը Աֆղանստան, միջազգային ահաբեկչություն։
  • 1981 Մոնտեբելլո Երկրի բնակչության թվաքանակի ավելացում, Արևելքի հետ տնտեսական հարաբերություններ Արևմուտքի անվտանգության հաշվի առնմամբ, իրադրությունը Մերձավոր Արևելքում, ԽՍՀՄ զինուժի զարգացումը։
  • 1982 Վերսալ ԽՍՀՄ-ի ու Արևմտյան Եվրոպայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացում, իրադրությունը Լիբանանում։
  • 1983 Վիլյամսբուրգ Ֆինանսական դրությունն աշխարհում, զարգացող երկրների պարտքերը, զինավորման վերահսկողություն։
  • 1984 Լոնդոն Համաշխարհային տնտեսության՝ սկիզբ առնող առողջացումը, իրանա-իրաքյան հակամարտություն, պայքար միջազգային ահաբեկչության դեմ, դեմոկրատական արժեքների պահպանություն։
  • 1985 Բոնն Տնտեսական պրոտեկցիոնիզմի վտանգները, շրջակա միջավայրի պահպանության քաղաքականություն, համագործակցություն գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում։
  • 1986 Տոկիո Հարկային ու ֆինանսական քաղաքականության սահմանում, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի միջոցներ, Չեռնոբիլի ատոմակայանի վթար։
  • 1987 Վենետիկ Գյուղատնտեսության դրությունը, աղքատ երկրների արտաքին պարտքի տոկոսների նվազեցում, կլիմայի գլոբալ փոփոխություններ, վերակառուցումը ԽՍՀՄ-ում։
  • 1988 Տորոնտո Ասիախաղաղօվկիանոսյան երկրների դերը միջազգային առևտրի շուկայում, աղքատ երկրների պարտքերն ու Փարիզյան ակումբին վճարումների ժամանակացույցի փոփոխություններ, Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման սկիզբ, ԽՍՀՄ զորախմբերը Արևելյան Եվրոպայում։
  • 1989 Փարիզ Երկխոսություն «ասիական վագրերի» հետ, տնտեսական դրությունը Հարավսլավիայում, պարտատեր-երկրների նկատմամբ քաղաքականության մշակում, թմրամոլության աճ, համագործակցություն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում, մարդու իրավունքները Չինաստանում, տնտեսական բարեփոխումները Արևելյան Եվրոպայում, արաբա-իսրաելյան հակամարտություն։
  • 1990 Լոնդոն Ներդրումներ ու կրեդիտներ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների համար, դրությունը ԽՍՀՄ-ում և օգնություն ԽՍՀՄ-ին շուկայական տնտեսության ձևավորման հարցում, զարգացող երկրների համար ներդրումային բարենպաստ պայմանների ստեղծում, Գերմանիայի միավորում։
  • 1991 Հյուսթոն Ֆինանսական օգնություն Պարսից ծոցի՝ պատերազմից տուժած երկրներին, միգրացիան Մեծ յոթնյակի (G7) երկրներում, միջուկային, քիմիական, կենսաբանական զենքերի ու սովորական զինամթերքի չտարածում։
  • 1992 Մյունխեն Շրջակա միջավայրի պահպանության խնդիրներ, Լեհաստանում շուկայական հարաբերույթունների զարգացման խթանում, հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ, այդ երկրներում առկա ատոմային օբյեկտների անվտանգության ապահովում, Մեծ յոթնյակի (G7) ու Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համագործակցություն, ԵԱՀԿ-ի դերը ազգային ու այլ փոքրամասնությունների իրավունքների պահպանության հարցում, դրությունը նախկին Հարավսլավիայում։
  • 1993 Տոկիո Դրությունը անցումային տնտեսություն ունեցող երկրներում, ԱՊՀ երկրների միջուկային զենքի վերացում, հրթիռային տեխնոլոգիաների վերհսկողություն, նախկին Հարավսլավիայի իրավիճակի վատթարացում, Մերձավոր Արևելքի հակամարտության խաղաղ կարգավորում։
  • 1994 Նեապոլ Մերձավոր Արևելքի տնտեսական զարգացում, միջուկային անվտանգությունը Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում ու ԱՊՀ երկրներում, միջազգային հանցագործություններ ու փողերի լվացում, իրադրությունը Սարաևոյում, Հյուսիսային Կորեան Կիմ Իր Սենի մահից հետո։
  • 1995 Գալիֆաքս Գագաթնաժողովների անցկացման նոր ձևաչափ, միջազգային ինստիտուտների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի բարեփոխումներ, տնտեսական ճգնաժամերի կանխարգելում ու դրանց հաղթահարման ռազմավարություն, իրադրությունը նախկին Հարավսլավիայուն։
  • 1996 Մոսկվա (հանդիպում) Միջուկային անվտանգություն, պայքար միջուկային նյութերի անօրինական առևտրի դեմ, իրադրությունը Լիբանանում և մերձավորարևելյան հարցի խաղաղ կարգավորում, իրադրությունն Ուկրաինայում։
  • 1996 Լիոն (գագաթնաժողով) Գլոբալ համագործակցություն, անցումային տնտեսություն ունեցող երկրների ներգրավում համաշխարհային տնտեսական համագործակցության մեջ, միջազգային ահաբեկչություն, իրադրությունը Բոսնիա և Հերցեգովինայում։
  • 1997 Դենվեր Բնակչության ծերացում, փոքր ու միջին բիզնեսի զարգացում, բնապահպանություն ու երեխաների առողջություն, վարակիչ հիվանդությունների տարածում, միջազգային կազմակերպված հանցագործություն, մարդկանց կլոնավորում, ՄԱԿ-ի բարեփոխումներ, տիեզերքի նվաճում, հակահետիոտնային արկեր, քաղաքական իրավիճակը Հոնկոնգում, Մերձավոր Արևելքում, Կիպրոսում ու Ալբանիայում։
  • 1998 Բերմինգեմ Հանդիպումների նոր ձևաչափ՝ «միայն առաջնորդներ», ֆինանսների ու արտաքին գործերի նախարարները հանդիպումներ կունենան գագաթնաժողովների նախօրյակին։ Գլոբալ ու տարածաշրջանային անվտանգություն։
  • 1999 Քյոլն Տնտեսության գլոբալացման սոցիալական նշանակությունը, աղքատ երկրների պարտքի մարում, պայքար ֆինանսական ոլորտում միջազգային հանցագործությունների դեմ։
  • 2000 Նագո Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ազդեցությունը տնտեսության ու ֆինանսների վրա, պայքար թոքախտի դեմ, կրթություն, բիոտեխնոլոգիաներ, հակամարտությունների կանխարգելում։
  • 2001 Գենուա Զարգացման խնդիրներ, պայքար աղքատության դեմ, սննդի անվտանգություն, Քիոտիյան արձանագրության վավերացման հարց, միջուկային զինաթափում, ոչ կառավարական ուժերի դերը, իրադրությունը Բալկաններում ու Մերձավոր Արևելքում։
  • 2002 Կանանասկիս Օգնություն Աֆրիկայի զարգացող երկրներին, ահաբեկչության դեմ պայքար և համաշխարհային տնտեսության զարգացման ամրապնդում, միջազգային բեռների անվտանգության ապահովում։
  • 2003 Էվիան լե Բեն Տնտեսություն, կայուն զարգացում, անվտանգություն և պայքար ահաբեկչությունների դեմ։
  • 2004 Սի Այլենդ Համաշխարհային տնտեսության ու անվտանգության հարցեր, իրադրությունն Իրաքում ու Մերձավոր Արևելքում, հարաբերությունները Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև, խոսիք ազատության խնդիրներ։
  • 2005 Գլենիգլս Կլիմայի գլոբալ փոփոխություններ, օգնություն Աֆրիկայի աղքատ երկրներին։
  • 2006 Սանկտ Պետերբուրգ Էներգետիկական անվտանգություն, ժողովրդագրություն և կրթութոյւն, ահաբեկչությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության ընդլայնում և ամրապնդում։ Իրադրությունը Մերձավոր Արևելքում։
  • 2007 Հեյլիգենդամ Պայքար կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ, օգնություն Աֆրիկայի աղքատ երկրներին։
  • 2008 Տոյակո Սննդի ու վառելիքի գների աճ, ինֆլյացիա։
  • 2009 Լ'Ակուիլա Համաշխարհային տնտեսության ճգնաժամը[1][2]։
  • 2010 Հանստվիլ
  • 2011 Դովիլ Քաղաքացիական պատերազմը Լիբանանում։ Էներգետիկայի ու կլիմայի փոփոխության խնդիրները, սննդային անվտանգություն, Աֆղանստանի տնտեսության վերափոխումը, իրադրության փոփոխությունները Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում[3]։
  • 2012 Քեմփ Դեյվիդ
  • 2013 Լաֆ Էռն Առևտուր, խուսափում հարկերի վճարումից, Սիրիայի շարունակվող ճգնաժամը։
  • 2014 Բրյուսել Իրադրությունն Ուկրաինայում։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման ընդլայնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Министры финансов и главы центробанков G7 встретятся в Риме». РИА Новости. 2009 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13–ին-ին.
  2. «Yahoo! Search — Web Search». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. «G8 Summit 2012» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.