Մրիկասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրիկասնկեր
Մրիկասնկեր Ustilago avenae
Ustilago avenae
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Տիպ Բազիդիոմիցետներ
Ցեղ Մրիկասնկեր
Լատիներեն անվանում
Ustilaginales


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մրիկասնկեր (լատին․՝ Ustilaginales), բազիդիումավոր սնկերի կարգ, բարձրակարգ բույսերի մակաբույծներ՝ մրիկ կոչվող հիվանդության հարուցիչներ։ Հատկապես մեծ վնաս են պատճառում հացազգի բույսերին։ Հայտնի է մրիկասնկերի մոտ 900 տեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ustilago maydis

Ունեն բազմաբջիջ սնկամարմին, որը անբարենպաստ պայմաններում կարող է միջնապատերով բաժանվել առանձին բջիջների, մասնիկների, որոնք մեկական կամ կնձիկներով պատվում են հարթ կամ փշավոր թաղանթով և վերածվում մրիկասպորների՝ քլամիդասպորների (պատյանավորված սպոր)։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում՝ 10 տեսակ՝

  • ցորենի փոշեմրիկ (Ustilago tritici),
  • վարսակի փոշեմրիկ (Ustilagozeae),
  • ցորենի քարամրիկ (Tilletiatritici) և այլն։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են գրեթե ամենուրեք։ Մրիկասնկերից բույսի առանձին օրգաններ կամ մասեր քայքայվում են, վերածվում մրագույն սպորային զանգվածի (այստեղից էլ սնկերի և դրանց առաջացրած հիվանդության անվանումները)։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ustilago nuda

Բարձրակարգ, հատկապես հացահատիկային բույսերի մակաբույծներ են, առաջացնում են «մրիկ» հիվանդությունը։ Վերջիններիս ծլումից ձևավորվում են բագիդիումները՝ բազիդիոսպորներով (հապլոիդ փուլ), դրանք զուգավորվում են, և գոյացած նոր բջջից առաջանում է վարակիչ միցելիում (դիպլոիդ փուլ)։ Ըստ քլամիդասպորների ծլման եղանակի, տարբերում են մրիկասնկերի երկու ընտանիք՝

  • տիլետիացեա (Tilletiaceae), ձևավորվում է միաբջիջ, կարճ բազիդիում, որի վրա գտնվում են թելանման բազիդիասպորներ,

մյուսը՝

  • ուստիլագինացեա (Ustilaginaceae)՝ առաջացնում է բազմաբջիջ բազիդիում, որի յուրաքանչյուր բջջից առանձնացվող հավելվածների վրա գտնվում են բազիդիասպորները։

Քլամիդասպորներն առաջանում են ծաղիկների, տերևների, ցողունների, հազվադեպ՝ արմատների վրա։ Մրիկասնկերի յուրաքանչյուր տեսակի քլամիդասպորները կարող են լինել տեր-բույսի միայն որոշակի օրգաններում օրինակ՝ կարծրամրիկը (քարամրիկ) ծաղկի սերմնարանում, հատիկը վերածվում է մրիկապարկի (ցորեն, գարի, աշորա), ցողունային մրիկը՝ ցողունների վրա (ցորեն, աշորա), փոշեմրիկը քայքայում է բույսի բոլոր մասերը, բացառությամբ առանցքի, այն վերածվում է սև, փոշիացող զանգվածի, գաճաճային մրիկը՝ հատիկները վերածվում են մրիկապարկի (աշնանացան ցորեն), բշտիկավոր մրիկը ցողունի, տերևների, կողրերի վրա գոյացնում է սպորալեցուն բշտեր (եգիպտացորենԲույսերը վարակվում են ծլման (հատիկների մակերեսին, թեփուկների տակ կամ հողի վերին շերտում գտնվող սպորներից), ծաղկման և աճման (ամբողջ վեգետացիայի ընթացքում) փուլերում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • C.J. Alexopolous, Charles W. Mims, M. Blackwell et al., Introductory Mycology, 4th ed. (John Wiley and Sons, Hoboken NJ, 2004) ISBN 0-471-52229-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 67