Մրգային աղցան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրգային աղցան
Տեսակուտեստ
Ենթատեսակdessert salad?
Բաղադրամասեր
Հիմնականխնձոր, տանձ, նարինջ, բանան, շաքարավազ, չամիչ, նուշ, ընկույզ
Հնարավորկիտրոնի հյութ
 Fruit salads Վիքիպահեստում

Մրգային աղցան, ուտեստ, պատրաստված տարբեր թարմ մրգերից, որոնք կտրտված են ոչ մեծ կտորների։

Ավանդական բաղադրատոմսի մեջ մտնում են խնձոր, տանձ, նարինջ, բանան։ Հաճախ ավելացվում է նաև խաղող՝ առանց կորիզների, արքայախնձոր ու մանդարին։ Մրգային աղցանի մեջ մտնում են նաև սովորական կամ շագանակագույն շաքարավազ կամ ավելացնում են մեղր։ Համի համար ավելացնում են նաև չամիչ, աղացած նուշ, կամ անտառային ընկույզ։ Մրգային աղցանների մեջ ավելացնում են նաև կիտրոնի հյութ՝ թարմություն հաղորդելու ու արտաքին տեսքի համար։ Հատուկ համ են հաղորդում նաև ռոմի, կոնյակի կամ լիկյորի փոքր քանակները։ Աղցանը ավանդաբար չեն համեմում ուրիշ բաներով, սակայն համի համար կարելի է ավելացնել յոգուրտ կամ հարած սերուցք։

Մրգային աղցանը մատուցվում է աղանդերի ձևով։ Աղցանը խորհուրդ է տրվում մատուցել սառը։

Աղցանի պահպանման ժամկետը անգամ սառնարանում սահմանափակ է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրգային աղցան» հոդվածին։