Մուտառոտացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուտառոտացիա (լատին․՝  muto — փոփոխել եմ, rotatio — պտտում), մուլտիռոտացիա, միաշաքարների և այլ նյութերի թարմ լուծույթների օպտիկական ակտիվության աստիճանական փոփոխության երևույթ։ Մուտառոտացիան միաշաքարների տաուտոմերային ձևերի միջև հավասարակշռություն ստեղծելու հետևանք է (տես Տաուտոմերիա)։ Կենդանի օրգանիզմներում ալդոզո-մուտարոտազ ֆերմենտն առաջացնում է միա և երկշաքարների կատալիտիկ մուտառոտացիա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 91