Մուսաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մուսաից)

Մուսաներ - Զևսի դուստրերը: Ըստ հին հունական դիցաբանության` մուսաները մարդկանց պարգևել են արվեստի ձիրք և նրանցից յուրաքանչյուրը հանդիսացել է առանձին արվեստի ներկայացուցիչը և շնորհք պարգևողը:


Ընդհանուր տեղեկություններ [խմբագրել]

Բալդասարե Պերուցի. «Ապոլլոնը պարում է մուսաների հետ»

Հունական առաջին մեծ գրողները` Հոմերոսը և Հերոդոտոսը , իրենց ստեղծագործությունները սկսում են դիմելով մուսաներին:

Հունական դիցաբանության մեջ մուսաները ինն են

Հոմերոսի պատկերացմամբ մուսաները ապրել են Օլիմպոս լեռան կամ Պառնաս սարի վրա: Պառնասում է գտնվել Կաստալյան աղբյուրը, որի ջուրը խմողին տրվել է բանաստեղծական տաղանդ և մարգարեական ձիրք: Հեսիոդոսը իր հայրենիքի Հելիկոն սարը համարում է մուսաների բնակատեղի և իբր թե այդտեղ տեսել է նրանց: Ըստ հին հունական առասպելաբանության Հյուսիսային Հունաստանում մուսաներն ապրել են Տեմպեյան հովտում և նրա մոտ գտնվող Պիերիա լեռան վրա: Նրանք ապրել են նաև Պինդոս լեռան վրա:

Մուսաներն ունեցել են իրենց հատուկ կենդանիներն ու բույսերը: Նրանց սրբազան ծառը եղել է դափնին, իսկ սրբազան կենդանիները` մեղուներն ու ճպուռները:

Մուսաները եղել են հավերժական բերկրանքի ու ցնծության մեջ: Նրանք միշտ պարել են, երգել, իսկ երբ տեսնում էին, որ Ապոլլոնը անցնում է երգչախմբի գլուխ, սկսում էին ավելի լավ երգել, քան առաջ:

Բանաստեղծը մուսաներից էր ստանում ոգեշնչում, այդ պատճառով պոետը սուրբ մարդ էր, իսկ նրա վրա ձեռք բարձրացնելը հանցագործություն: Մուսաները տիրապետում են ճշմարտության: Պոետներին ճշմարտություն է հասնում այնքան, որքան նրանց կշնորհի մուսան:[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Առաքել Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմություն։ Երևան: «Լույս», էջ 23-24։