Մուջադարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Մուջադարա
Mujaddara.jpg
Մտնում է ազգային խոհանոցների մեջ
Արևելյան խոհանոց
Առաջացման երկիր Պարսկաստան
Բաղադրամասեր
Հիմնական Բրինձ,ոսպ,սոխ
Հնարավոր միս

Մուջադարա, արևելյան խոհանոցի կերակրատեսակ։ Ուտեստի հիմնական բաղադրիչներն են` խաշած բրինձ, խաշած ոսպ և տապակած սոխ։ Որոշ բաղադրատոմսերում բրնձի փոխարեն օգտագործում են այլ ընդեղեն։

Մուջադարան արաբական անվանում է, որը նշանակում է բրնձի և ոսպի խառնուրդ։ Այս ուտեստի ամենահին բաղադրատոմսը գտնվել է խոհարարական Ալ Բաղդադ գրքում (1226)։ Առանց մսի մուջադարան արաբական աշխարհում համարվել է աղքատների կերակուր։ Գոյություն ունի արաբական մի այսպիսի ասացվածք. «Քաղցածը կվաճառի հոգին մի ափսե մուջադարայի համար»։ Եգիպտոսում նմանատիպ ուտեստներն անվանում են կուշար։

Արտաքին հղումներ[խմբագրել]