Մուշեղ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշեղ Սարգսյան (այլ կիրառումներ)
Մուշեղ Սարգսյան
Ծնվել էհունվարի 2, 1948(1948-01-02) (76 տարեկան)
Սառնաղբյուր, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1990)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1990)

Մուշեղ Սիրունի Սարգսյան (հունվարի 2, 1948(1948-01-02), Սառնաղբյուր, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1990

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են վինիլպրոպարգիլային համակարգերում տեղակալման ռեակցիաների, օրգանական եթերների օքսիդացման և հիդրօքսիիմիններում օղակագծային տաուտոմերիայի խնդիրներին։ Հայտնաբերել է բութատրիեն-ենինային հալոտրոպիայի երևույթը, քողարկված α-էֆեկտը։ Բացահայտել է ազոտական թթվով եթերների օքսիդացման ռեակցիայի օրինաչափությունները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.