Մուշեղ Սաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուշեղ Սաղյան
Ծնվել էմայիսի 21 (հունիսի 3), 1900
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 28, 1970(1970-03-28) (69 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ և ռեժիսոր
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Մուշեղ Միքայելի Սաղյան (մայիսի 21 (հունիսի 3), 1900, Բաքու, Ռուսական կայսրություն - մարտի 28, 1970(1970-03-28), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմանկարիչ, ռեժիսոր, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում։ Ավարտել է Բաքվի գեղարվեստի բարձրագույն դպրոցը (1923)։ Բեմանկարչական գործունեությունն սկսել է Բաքվի Սատիր-Ագիտ թատրոնում, տարբեր տարիների եղել Բաքվի հայկական թատրոնի նկարիչ և գլխավոր ռեժիսոր, 1941 թվականից՝ ռուսական թատրոնի նկարիչ։

Բեմադրություններից են՝ Եղիշե Չարենցի «Կապկազ թամաշա», Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Գաբրիել Սունդուկյանի «Պեպո», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Պոգոդինի «Տեմպ» և այլն։ 1928 թվականին կազմակերպել է Հայ երաժշտական թատրոն։ 1930-ականներին բեմադրություններ է ձևավորել Բաքվի Ախունդովի անվան օպերային, Ազիզբեկովի անվան դրամատիկական թատրոններում։ Աշխատել է նաև Սամարղանդում, Ստեփանակերտում, Գրոզնիում[1][2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան
  • Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ էջ 390.
  2. «AV Production - Մուշեղ Սաղյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 154