Մունթենիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մունթենիան Ռումինիայի քարտեզի վրա
Մունթենիան (ռում.՝ Muntenia), պատմական շրջան է Ռումինիայի հարավարևելյան մասում: Շրջանի տարածքով հոսում են Դանուբ, Օլտ գետերը: Մունթենիան սահմանակից է Օլթենիային, Մոլդովային և Տրանսիլվանիային: Պատմական մայրաքաղաքը Տիրգովիշտեն է, իսկ ամենամեծ քաղաքը` Բուխարեստը: Մունթենիայում գտնվում է Կարպատյան լեռների հարավարևելյան մասը:
| Ռումինիայի պատմական շրջաններ | ||
|---|---|---|
|
Վալախիա • Բանատ • Հարավային Բուկովինա • Դոբրուդջա • Կրիշանա • Մարամուրեշ • Մոլդովա • Մունթենիա • Օլթենիա • Տրանսիլվանիա |
||