Մունդա լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մունդա լեզուներ, կոլ լեզուներ, Հնդկաստանի հնագույն լեզվախմբերից մեկը։ Պատկանում է ավստրա-ասիական լեզվաընտանիքին։ Խոսվում է Բիհար, Օրիսա, Մադհյա-Պրադեշ նահանգների որոշ շրջաններում։ Բոլորն էլ անգիր լեզուներ են։ Խոսողների թիվը՝ 7 մլն (1981)։ Մունդա լեզուների մեջ մտնում են քերվարին՝ իր բարբառներով, կուրկու, քարիա, ջուանգ, սավարա և գադաբա լեզուները։ Մունդա լեզուները կցական են։ Հնչյունական համակարգը հարուստ է։ Առկա են շնչավորի և անշունչի, թվի (եզակի, երկակի, հոգնակի) կարգերը։ Հոլովական իմաստներն արտահայտվում են շարահյուսական միջոցներով։ Հարուստ է բայական համակարգը։ Շարահյուսությանը հատուկ է դարձվածների լայն օգտագործումը՝ բայի անդեմ ձևերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png