Մունդաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մունդաներ , Հնդկաստանի ժողովուրդների խումբ։ Ապրում են գլխավորապես Բիհար նահանգի հարավում, Օրիսա և Արևմտյան Բենգալիա նահանգներում։ Ընդհանուր թիվը՝ մոտ 7,5 մլն (1978)։ Խոսում են մունդա լեզուներով։ Մունդաների կրոնում ոգեպաշտական հավատալիքները միախառնված են հնդուիզմին։ Մեծամասնությունն զբաղվում է հողագործությամբ, սակայն որսորդությունն ու հավաքչությունը դեռևս ունեն կարևոր դեր։ Զարգացած են բրուտագործությունը, հյուսումը, փայտի մշակությունը։ Մունդաների մի մասն աշխատում է լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությանմեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png