Մումիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մումիո, լեռնային բալասան, բնական ծագման կենսաբանորեն ակտիվ նյութ։

Խեժանման է, արտահոսում է ժայռերի ու լեռների ճեղքերից։ Պարունակում է մեծ քանակությամբ օրգանական և անօրգանական նյութեր, հիպուրաթթու, ամինաթթուներ, խեժեր, մոմանյութ, բուսական մնացորդներ և միկրոտարրեր։ Պինդ կամ առաձգական տձև կտորներ են, ունեն հարթ կամ անհամաչափ ծակոտկեն մակերևույթ։ Օժտված են բալասաններին բնորոշ հոտով։ Նկարագրված է Մումիոյի 4 տարատեսակ․ ոսկյա (կարմիր գույնի), արծաթյա (սպիտակ), պղնձյա (երկնագույն կամ կապույտ) և երկաթյա (սև կամ գորշ դարչնագույն)։ Հանդիպում է Հիմալայներում, Արաբական թերակղզում, Իրանում, Ռուսաստանում և այլ երկրների լեռներում։ Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է ավելի քան 2 հզ տարի։ Օգտագործվում է ոսկրային հյուսվածքի վերականգնումն արագացնելու, բրոնխային ասթմայի, տուբերկուլոզի, ստամոքսաաղիքային համակարգի, շնչառական ուղիների, միզաքարային, մաշկային հիվանդությունների բուժման և վերքերի ապաքինման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 79
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մումիո» հոդվածին։