Մումիյ Տրոլլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մումիյ Տրոլլ
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Ռուսաստան
Վլադիվոստոկ - Մոսկվա
ԺանրերՌոք, ռոքափոփս
Գործունեություն1983–ներկա
ԼեյբլReal Records
Պարգևներ
Կայքmumiytroll.com
Անդամներ
Իլյա Լագուտենկո
Եվգենի Զվիդյոննի
Օլեգ Պունգին
Նախկին անդամներ
Յուրի Ցալեռ
Ալբերտ Կռասնով
Դենիս Տրանսկի
Օլեսյա Լյաշենկո
Վոլոդյա Լուցենկո
Ստանիսլավ Ցալեր
Իվան Ֆարմակովսկի
Օլեգ Պոնոմարյով
 Mumiy Troll Վիքիպահեստում
Մումի Տրոլլ խմբի լոգո

«Մումի Տրոլլ» (ռուս.՝ Мумий Тролль), ռուսական ռոք խումբ է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է 1983 թվականի հոկտեմբերի 16-ին Վլադիվոստոկում՝ Իլյա Լագուտենկոյի կողմից։ Խումբը անդամակցում է Վլադիվոստոկի ռոք-ակումբին, իսկ առաջին ելույթը կայացել է «Քաղաքական երգի փառատոն»-ում։ 1983 թվականին խումբը ձայնագրում է իրենց առաջին «Новая луна апреля» (Ապրիլի նոր լուսին) դեմո-ալբոմը, որից նույնանուն երգը մեծ համբավ էր վայելում քաղաքի դիսկոտեկներում։ 1987-1989 թվականներին խումբը կանգնեցրեց իր գործունեությունը Իլյա Լագուտենկոին Սովետական բանակում ծառայելու պատճառով։ 1990 թ.-ին ստեղծվեց «Դեկադա» ստուդիան, որտեղ խումբը ձայնագրում է «Делай Ю-Ю» ալբոմը[2]։

1991-1996 թթ.-ին խումբը ցրված էր, քանի որ Իլյա Լագուտենկոն որպես կոմերցիոն խորհրդատու աշխատում էր Չինաստանում և Լոնդոնում, բայց 1996-ի մայիսին որոշում է վերսկսել երաժշտական կարիերան, և հավաքելով խումբը սկսում է աշխատել «Морская» (Մորսկայա) ալբոմի ձայնագրությամբ։ Ալբոմը թողարկվեց 1997 թ. -ին Մոսկվայի «Rec Records» լեյբլից, և լայն ճանաչում բերեց խմբին։ Դրան հաջորդեց «Икра» (Իկռա) ալբոմը, որը կրկնեց նախորդ ալբոմի կոմերցիոն հաջողությունը։ Ալբոմը, թողարկումից 12 տարի անց, «Աֆիշա» ամսագրի կողմից հայտարարվեց որպես «Տասնամյակի ամենաազդեցիկ ալբոմ»։ 1998 թ. MTV Ռուսական հեռուստաալիքի բացումն էր, որի եթերը սկսվեց խմբի «Владивосток-2000» տեսահոլովակով։

2001 թվականին Մումի Տրոլլ խումբը Lady Alpine Blue երգով ներկայացնում է Ռուսաստանը Եվրատեսիլ երգի մրցույթ, զբաղեցնելով 12-րդ տեղը[3]։

2004 թվականին ռուսական ազդեցիկ «Կոմսոմոլսկայա Պրավդա» օրաթերթի «Ռուսաստանի բոլոր ժամանակների ամենաազդեցիկ խումբը» ցանկում խումբը զբաղեցրել է 10-րդ տեղը[4]։

2007 թվականին կայացած «MTV Russia Music Awards» չորրորդ մրցանակաբաշխության ժամանակ Մումի Տրոլլ խմբին հանձնեցին հատուկ «MTV Legend» մրցանակը։ Այս մրցանակը տրվում է այն կատարողներին, որոնց ստեղծագործությունները որոշիչ դեր են կատարել Ռուսաստանի երաժշտության զարգացմանը։

Խմբի թվով ութերորդ «8» (Ութ) ալբոմը թողարկվեց 2008 թ. օգոստոսի 8-ին (08.08.08) «Սոյուզ» ստուդիայի կողմից։

2008 թվականին Մումի Տրոլլ խումբը հիմնում է IKRA.ru սոցիալական ցանցը։

2010 թվականին թողարկվում է «Редкие земли» ալբոմը, որից հետո խումբը համերգներ է ունենում Հյուսիսային Ամերիկայի և ԱՊՀ երկրներում[5]։

2012 թ. ապրիլին խումբը ձայնագրում է իր առաջին անգլերեն լեզվով ալբոմը, որը ստացավ «Vladivostok» վերնագիրը։ 2012-2013 թվականներին խումբը նախատեսում է մեկնել շուրջերկրյա նավարկության «Սերով» նավով, որտեղ համերգներով ելույթ են ունենալու, ձայնագրելու են հերփական ալբոմը և աշխատեն որպես նավաստիներ[6]։

Խմբի անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իլյա Լագուտենկո - վոկալ, կիթառ, տեքստեր, երաժշտություն, ստեղնային
Ծնվել է 1968 թ. հոկտեմբերի 16-ին Մոսկվայում։ Շուտով նրա ընտանիքը տեղափոխվում է Վլադիվոստոկ։ Սովորել է № 9 չիներենի խորացված թեքումով դպրոցում։ Երգել մանկական երգչախմբում։ 1992 թ. ավարտել է Հեռավոր Արևելքի պետական համալսարանի «Արևմտագիտություն և Աֆրիկանիստիկա» բաժինը։ Աշխատել է Չինաստանում և Մեծ Բրիտանիայում կոմերցիոն ֆիրմաներում որպես կոնսուլտանտ։ 1983 թվականին հիմնել է «Մումի Տրոլլ» ռոք-խումբը։
  • Եվգենի Զվիդյոննի - բաս-կիթառ
Ծնվել է 1968 թ. դեկտեմբերի 11-ին Վլադիվոստոկում։ Բաս կիթառի վրա սկսել է նվագել դպրոցական «Ազբուկա» ռոք-խմբում։ Ավարտել է Վլադիվոստոկի Պոլիտեխնիկական ինստիտուտը։ Որոշ ժամանակ աշխատել է համակարգչային գրաֆիկայի նկարիչ։ 1985 թվականից նվագել է «Տրետյա ստրաժա» և «Տումաննի ստոն» ռոք-խմբերում։ 1990 թ. մասնակցել է Մումի Տրոլլի «Делай ЮЮ» ալբոմի ձայնագրման աշխատանքներին։ 1996 թվականին Մումի Տրոլլ խմբի կողմից խմբին միանալու առաջարկ է ստացել։
  • Օլեգ Պունգին - հարվածային գործիքներ
Ծնվել է 1968 թ. նոյեմբերի 16-ին Վլադիվոստոկում։ Առաջինից մինչև տասներորդ դասարաններում նվագել է «Երջանիկ մանկություն» մանկական համույթում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի երգի և պարի համույթում։ 1990-ականների սկզբին աշխատել է ռադիոյում։ 1997 թվականի ամառվանից Մումի Տրոլլ խմբի անդամ է։

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուրի Ցալեռ - կիթառ, ստեղնային, սաքսոֆոն
Ծնվել է 1973 թ. մայիսի 22-ին Սվերդլովսկի մարզի Պերվոուռալսկ քաղաքում։ Սովորել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանում, դաշնամուրի բաժնում։ 1997 թ. աշնանը դարձել է Մումի Տրոլլ խմբի անդամ։ Հեռացել է խմբից 2013 թվականին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմո-ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 - Новая луна апреля
  • 1985 - Новая луна апреля
  • 1990 - Делай Ю Ю

Պաշտոնական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանումը Հայերեն թարգմանությունը
1997 Морская Ծովային
1997 Икра Ձկնկիթ
1998 Шамора. Правда о Мумиях и Троллях 2 CD Շամորա.Ճշմարտություն Մումիների և Տրոլլների մասին
2000 Точно Ртуть Алоэ Ճիշտ Սնդիկ Հալվե
2002 Меамуры Հուշեր
2004 Похитители книг Գիրք գողացողները
2005 Слияние и Поглощение Միաձուլումներ և կլանումներ
2007 Амба Ամբա
2008 8 8
2010 Редкие земли Հազվադեպ հողեր
2012 Vladivostok Վլադիվոստոկ
2013 SOS матросу SOS նավաստուն
2014 Пиратские копии Ծովահենական պատճեններ
2015 Malibu Alibi Մալիբու Ալի ոչ
2018 ВОСТОК Х СЕВЕРОЗАПАД ԱՐԵՎԵԼՔ X ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵՄ
2020 Призраки Завтра Վաղվա ուրվականները
2020 После зла Չարից հետո

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 Необыкновенный концерт в Гостином Дворе, 25.11.2000
  • 2002 Ртуть Алоэ XXI

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 С Новым Годом, Крошка!
  • 1999 Невеста?
  • 1999 Карнавала.Нет
  • 2000 Без Обмана
  • 2000 Моя певица
  • 2001 Lady Alpine Blue
  • 2002 Lucky Bride?
  • 2002 Это по любви
  • 2003 Доброе утро, планета!
  • 2004 Иди, я буду
  • 2008 Контрабанды
  • 2012 Hey Tovarish
  • 2013 Четвёртый троллейбус
  • 2013 Акулы или Паука
  • 2013 SOS матросу
  • 2014 Кажется

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Мумий Тролль. Правда о мумиях и троллях.» (1998) - Александр Кушнир
  • «Мумий Тролль. Live Long. Die Rich.» (2008) - Илья Стогoff
  • «Книга Странствий: Мой Восток» (2009) - Илья Лагутенко
  • «Морская икра шаморы»
  • «Владивосток-3000» (2011) - Илья Лагутенко, Василий Авченко

Ծանուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mumiy Troll Biography - Allmusic
  2. «Music Library: МУМИЙ ТРОЛЛЬ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  3. Eurovision Song Contest 2001
  4. Комсомольская Правда: Группы, которые изменили наш мир
  5. МТ - покоряет Америку
  6. Мумий Тролль отправляется в Кругосветку под парусами(չաշխատող հղում)