Մուամար Քադդաֆի
Մուամար բեն Մուհամեդ Աբու Մենյար Աբդել Սալյամ բեն Համիդ ալ-Քադդաֆի (արաբ.` معمر القذافي [muˈʕamːar alqaðˈðaːfiː], Muʿammar al-Qaḏḏāfī, լիբիական արաբ. [muˈʕæmːɑrˤ əlɡædˈdæːfi]; 1940 կամ 1942թ. հունիսի 7 - 2011թ. հոկտեմբերի 20[1]), լիբիացի պետական և ռազմական գործիչ; Լիբիական Ջամահիրիայի առաջնորդ, (1969)թ-ից, Լիբիայի հեղափոխական հրամանատարության խորհրդի ղեկավար (1969 — 1977), Լիբիայի վարչապետ և պաշտպանության նախարար (1970—1972), Ընդհանուր ժողովրդական կոնգրեսի գլխավոր քարտուղար (1977 — 1979); գնդապետ: Այն բանից հետո, երբ հրաժարվել է իր բոլոր պաշտոններից, սկսել է անվանվել Սեպտեմբերմեկյան Սոցիալիստական Ժողովրդական Լիբիական Արաբական Ջամահիրիայի եղբայրական առաջնորդ և ղեկավար կամ Հեղափոխության եղբայրական առաջնորդ և ղեկավար:[1][2].
Իշխանության է եկել 1969թ. ռազմական հեղաշրջման արդյունքում՝ տապալելով միապետությունը: Հետագայում իր իշխանության գաղափարական հիմքը շարադրել է «Կանաչ գրքում»: Լիբիայում հաստատել է կառավարման նոր ձև Ջամահիրիա: Պանարաբիզմի կողմանկից է, անհաջող փորձեր է ձեռնարկել Լիբիայի մի շարք երկրնի հետ միավորվելու ուղղությամբ: Աջակցել է տարբեր երկրներում գործող բազմաթիվ ազգային-ազատագրական (այդ թվում՝ հայկական), հեղափոխական և ահաբեկչական կազմակերպություններին:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Daniel Don Nanjira, African Foreign Policy and Diplomacy: From Antiquity to the 21st Century, Greenwood Publishing Group, 2010, p. 279 n. 2
- ↑ US Department of State’s Background Notes, (November 2005) «Libya — History», United States Department of State. Retrieved on 14 July 2006.