Մորֆոմետրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մորֆոմետրիա, երկրի մակերևույթի ռելիեֆի քանակական բնութագիրը։ Մորֆոմետրական հիմնական ցուցանիշներն են ռելիեֆի ձևերի թվային բնութագրերը՝ գծային, մակերեսային և ծավալային, գեոմորֆոլոգիական որոշակի շրջանների բացարձակ և հարաբերական բարձրությունները, մասնատման խորությունն ու խտությունը, ինչպես նաև այլ ցուցանիշներ (գետի ափագծի, հունի գալարումների գործակիցը և այլն)։ Մորֆոմետրական տվյալները հիմնականում ստացվում են տեղագրական քարտեզների և օդային նկարահանումների նյութերի մշակման միջոցով։ Կատարված չափումների և հաշվումների հիման վրա կազմվում են մորֆոմետրական քարտեզներ կամ քարտեզների ալբոմներ։ Մորֆոմետրական տվյալներն անհրաժեշտ են կառույցներ, ճանապարհներ նախագծելու, հողի էրոզիայի դեմ պայքարի միջոցներ մշակելու համար։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորֆոմետրիա» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 58