Մորուշահրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորուշահրիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Շահրիկներ
Լատիներեն անվանում
Silvia curruca
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Curruca curruca

Մորուշահրիկ (լատին․՝ Silvia curruca), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրվող է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը 12,5-13,5 սմ է, թևերի բացվածքը՝ 16,5-20,5 սմ, կենդանի զանգվածը՝ 11-12 գ։ Մոխրավուն շահրիկ է, պոչը և թևերը՝ կարճ, ոտքերը՝ մուգ մոխրագույն, հոնքը (աշնանը)՝ բաց գույնի։ Արուի մարմինը վերևից դարչնավուն մոխրագույն է, գլուխը՝ մոխրագույն, ունկընկալները՝ սևավուն։ Էգի փետրածածկն ավելի բաց գույնի է։ Արուները չափազանց շարժունակ են, աղմկոտ ձայնով անընդմեջ ու երկար ժամանակ երգում են թփուտների թաքստոցում։

Բնակավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում են չոր թփուտներում, չուի ընթացքում լայնորեն տարածված են։ Սնվում են անողնաշարավորներով, հատապտուղներով։ Գարնանային վերադարձը՝ մարտի 2-րդ տասնօրյակից, ակտիվ երգող արուները գրանցված են ապրիլից հուլիսի 1-ին տասնօրյակը, որի ընթացքում ձևավորվում են հարսանեկան զույգերը։ Արուն թփի վրայից ուղղահայաց թռիչքով հեռանում է 50-60 մ, ապա 1 խոշոր հանգույցապտույտ գործելով՝ տեղավորվում նույն թփի վրա՝ շարունակելով երգը։

Բույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը կառուցում է (մայիսից-հունիս) էգը՝ 6 օրում։ Այն գավաթաձև է (տրամագիծը՝ 91-105 մմ)՝ չոր խոտաբույսերից։ Բներում առաջին ձվերը հայտնվում են մայիսից հուլիսի առաջին օրերը։ Դնում է 17 մմ տրամագծով, սպիտակ՝ մոխրագույն պտերով 4-6 ձու (1 ձուն կազմում է մայր թռչունի միջին կենդանի զանգվածի 14%-ը)։ Թխսակալումէէգը՝ 11-12 օր։ Մայիսից մինչև հուլիսի առաջին օրերը պարբերաբար դուրս են գալիս առաջին ձագերը (Խոսրովի անտառ արգելոցում գրանցված են հունիսի 2-րդ կեսից)։

Ձագեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 11-12-րդ օրը, ևս մի քանի օր ծնողների խնամքի տակ ձեռք են բերում աներեր թռչելու ունակություն։ Աշնանային չուն՝ օգոստոս-սեպտեմբերին։ Օգտակար է. որոշակի նշանակություն ունի վնասատուների ոչնչացման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորուշահրիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորուշահրիկ» հոդվածին։