Մորոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մորոններ(< իսպ․ moro-մավր), ժողովուրդների խումբ։ Բնակվում են Սուլու արշիպելագում և Մինդանաո, Պալավան ու Բասիլան կղզիներում (Ֆիլիպիններ)։ Ընդհանուր թիվը՝ մոտ 2 մլն (1973)։ Մորոնների լեզուները պատկանում են մալայա-պոլինեզյան լեզուներին։ Կրոնը մահմեդականությունն է։ XIX դարում մորոններին նվաճեցին իսպանացիները։ Զբաղվում են հողագործությամբ, զարգացած են արհեստները, ծովագնացությունն ու առևտուրը։ Մշակույթով մոտ են Ինդոնեզիայի մալայական ժողովուրդներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png