Մորից Հարթման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Moritz Hartmann.jpg

Մորից Հարթման (Hartmann) (1821 —1872), ավստրիացի գրող։ Ծնվել է հրեա վաճառականի ընտանիքում։ Իր ստեղծագործություններում զարգացրել է անձի ազատության գաղափարը («Գավաթ և սուր», 1845, բանաստեղծությունների ժողովածու), փառաբանել չեխական հեղափոխական շարժումը («Չեխական եղերերգեր», 1847), գովերգել հունգար ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը («Տերտեր Մաուրիցիուսի հանգավոր ժամանակագրությունը», 1849, պոեմ)։ Հրատարակել է նաև վեպեր («Պատերազմ անտառում», 1850, «Բարոնուհու թանկարժեք զարդերը», 1968), պատմվածքների ժողովածուներ («Ստվերներ», 1851, «Բնօրինակից», 1866

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png