Մորա Վալվերդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորա Վալվերդե
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27, 1909(1909-08-27)
ԾննդավայրՍան Խոսե, Կոստա Ռիկա
Մահացել էդեկտեմբերի 29, 1994(1994-12-29) (85 տարեկան)
Մահվան վայրՍան Խոսե, Կոստա Ռիկա
Քաղաքացիություն Կոստա Ռիկա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
ԿուսակցությունԿոստա Ռիկայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան

Մանուել Մորա Վալվերդե (իսպ.՝ Manuel Mora Valverde, օգոստոսի 27, 1909(1909-08-27), Սան Խոսե, Կոստա Ռիկա - դեկտեմբերի 29, 1994(1994-12-29), Սան Խոսե, Կոստա Ռիկա), կոստառիկացի կոմունիստ քաղաքական գործիչ։

1920-1930 թվականներին ղեկավարել է երկրի դեմոկրատական երիտասարդության և ուսանողության շարժումը։ Կոստա Ռիկայի կոմկուսի (1943 թվականից՝ ժողովրդական ավանգարդ կուսակցություն, ԺԱԿ) անդամ 1931 թվականից։ 1948 թվականի քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է զինված պայքարի ղեկավարներից։ Ռեակցիայի հաղթանակից հետո արտաքսվել է Մեքսիկա, որտեղից հայրենիք է վերադարձել 1950 թվականին։ 1949-1957 թվականներին՝ ԺԱԿ-ի նախագահ, 1962-1966 թվականներին՝ ԺԱԿ-ի ԿԿ առաջին քարտուղար, 1948-1949, 1957-1962 թվականներին և 1966 թվականից՝ ԺԱԿ-ի ԿԿ գլխավոր քարտուղար։ 1970-1974 թվականներին ընտրվել է օրենսդիր ասամբլեայի պատգամավոր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 47