Մովսես Երեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մովսես Երեմյան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1992(1992-10-12) (31 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջանդերասան, պարող

Մովսես Անդրանիկի Երեմյան (հոկտեմբերի 12, 1992(1992-10-12), Երևան, Հայաստան), հայ դերասան։ Ավարտել է Երևանի Իսակովի անվան № 132 դպրոցը (2009)։ 4 տարեկան հասակից հաճախել է լատինա-ամերիկյան պարերի, արժանացել է բազմաթիվ մրցանակների, դարձել է Հայաստանի հնգակի, անդրկովկասի եռակի չեմպիոն[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է մի շարք գեղեցկության մրցույթների և դարձել հաղթող։ Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի ֆակուլտետում։ 2010 թվականին մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն, որտեղ մասնակցել է «Mister Universe Model» մրցույթին և արժանացել «Mister Friendship» մրցանակին։

2011 թվականին Բուլղարիայում մասնակցել է «Best Model of the World» համաշխարհային մրցույթին և հայտնվել լավագույն 20-ի մեջ։ 2012 թվականին նկարահանվում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Մովսեսը ամուսնացել է Աննա Սիմոնյանի հետ։ Աննան նույնպես նկարահանվել է Նռան հատիկ հեռուստասերիալում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի մեկ եղբայր և մեկ քույր. եղբայրը՝ Էդուարդ Երեմյան, քույրը՝ Մարիա Երեմյան։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Վերնագիր Դեր
2010 «Ուսանողներ» Խորեն
2012-2013 «Գեներալի աղջիկը» Ալեքսանդր
2014 «Աին 911»
2014 «Ամնեզիա» Ռոման
2014 «Խաղ իմ կանոներով Դավիթ Մարտիրոսյան[2]
2015-2016 «Ուրիշի հոգին» Գոռ
2016 «Աբելի քույրը»
2017-2019 «Նռան հատիկ» Միկա
2018 «Վերջին գործարքը» Տիգրան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]